Հուլիսի 24-ին, կայացավ ՀՀ ՓՄՁ զարգացման խորհրդի այս տարվա երկրորդ նիստը, որը գլխավորում էր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը: Խորհրդի նիստին, որպես խորհրդի անդամ կառույց, մասնակցում էր նաև ՓՄՁ Ասոցիացիայի նախագահը։
Ներկայացվեցին նախորդ նիստերում քննարկված հարցերի ընթացքը, քննարկվեցին օրակարգ բերված հարցերը։
Եվս մեկ անգամ քննարկման առարկա դարձավ փոքր և միջին ձեռնարկությունների գործունեության տեսանկյունից կարևորություն ներկայացնող խնդիրները ՓՄՁ զարգացման խորհրդի օրակարգ բերելու և քննարկելու մեխանիզմներին։
Նիստի ընթացքում քննարկվել են գործարար միջավայրի բարելավման տեսանկյունից կարևորություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում՝ ներդրումային ծրագրերի շրջանակներում հողամասերի նպատակային նշանակության փոփոխման հետևանքով առաջացող կադաստրային արժեքների տարբերությունը տարաժամկետ վճարելու հնարավորության, ինչպես նաև սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների գործունեության ճկունության ապահովման համար անհրաժեշտ և ձևավորված գործարար պրակտիկային համապատասխան կարգավորումների ներդրմանն առնչվող հարցեր:
Խորհրդի անդամների կողմից անդրադարձ է կատարվել նաև փոքր և միջին ձեռնարկությունների գործունեության տեսանկյունից կարևորություն ներկայացնող խնդիրների քարտեզագրման և հասցեագրման գործող մեխանիզմների լավարկման անհրաժեշտությանը՝ նախանշելով այս ուղղությամբ առաջիկա անելիքները:
Այլ հոդվածներ