«Տնտեսական քննություն։ ՓՄՁ-ն` վաղը»

1-ին հանդիպում — «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

«Տնտեսական քննություն։ ՓՄՁ-ն` վաղը» խորագրով հանդիպումների շարքի 1 ին հանդիպման` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և Ասոցիացիայի անդամ ՓՄՁ ներկայացուցիչների հետ հանդիպման ամբողջական տեսանյութն արդեն հասանելի է Գործարար ալիքում։

Այս ձևաչափով հանդիպումների շարքն առաջին անգամ է կազմակերպվում բիզնես շահերը ներկայացնող միության և քաղաքական կառույցների տնտեսական ծրագրերի շուրջ, որի նպատակն է դուրս բերել նախորդիվ արդեն արված/չարված և ապագա ծրագրերում ընդգրկված խոստումները ՓՄՁ-ների համար։

2-րդ հանդիպում — «Ուժեղ Հայաստան» կուսակցություն

ՓՄՁ Ասոցիացիայի նախաձեռնությամբ, Ժողովրդավարության Զարգացման Հիմնադրամի աջակցությամբ մեկնարկած «Տնտեսական քննություն։ ՓՄՁ-ն՝վվաղը» խորագրով հանդիպումների շարքի, ապրիլի 23-ին տեղի ունեցած հանդիպման, հաջորդ հյուրը «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանն էր և թիմակիցները։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին կուսակցության տնտեսական ծրագրերի ՓՄՁ-ներին վերաբերելի խոստումներն ու ծրագրային դրույթները։

 

3-րդ հանդիպում — «Հայաստան» դաշինք

ՓՄՁ Ասոցիացիայի նախաձեռնությամբ, Ժողովրդավարության Զարգացման Հիմնադրամի աջակցությամբ մեկնարկած «Տնտեսական քննություն։ ՓՄՁ-ն՝ վաղը» խորագրով հանդիպումների շարքի, մայիսի 05-ին տեղի ունեցած հանդիպման հյուրը «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ղեկավար, ՀՀ 2 րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էր և թիմակիցները։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին կուսակցության տնտեսական ծրագրերի ՓՄՁ-ներին վերաբերելի խոստումներն ու ծրագրային դրույթները։

4-րդ հանդիպում — «ԲՀԿ» նախագահ Գագիկ Ծառուկյան

«Տնտեսական քննություն։ ՓՄՁ-ն` վաղը» խորագրով հանդիպումների շարքն իրականացվեց ՓՄՁ Ասոցիացիայի նախաձեռնությամբ, Ժողովրդավարության Զարգացման Հիմնադրամի աջակցությամբ։
Որի նպատակն էր առաջին քառյակում հայտնված քաղաքական թիմերին կանչել երկխոսության ՓՄՁ ներկայացուցիչ ֆոկուս խմբի հետ, քննարկել քաղաքական խոստումները ՓՄՁ-ներին վերաբերելի մասով։ Արձանագրել և ՓՄՁ համայնքի համար հասանելի դարձնել այն հարցերն ու պատասխանները որոնք հետաքրքրում են հենց իրենց ՓՄՁ ներին։
Հանդիպումների շարքի թվով 4 րդ հանդիպումը կայացավ այսօր «ԲՀԿ» նախագահ Գագիկ Ծառուկյանի և թիմակիցների մասնակցությամբ։

 

5-րդ հանդիպում

«Տնտեսական քննություն։ՓՄՁ-ն՝ վաղը» խորագրով ծրագրի շրջանակներում, ՓՄՁ Ասոցիացիայի թիվ 8-րդ ընդհանուր Համաժողովի ընթացքում կազմակերպվեց պանելային քննարկում՝
  • ՓՄՁ-ն այսօր, ՓՄՁ-ն վաղը,
  • TRIPP` նոր տնտեսական հնարավորություններ ՓՄՁ ների համար,
  • ԵԱՏՄ/ԵՄ ընտրություն թե՞ հնարավորություն

թեմաներով։ Բանախոսներն էին՝ տնտեսագետ Հայկազ Ֆանյանը, փորձագետ Սամվել Մելիքսեթյանը, տնտեսագետ Աղասի Թավադյանը։

Քննարկումների ամբողջական տեսանյութերը հասանելի են հղումով։
«Տնտեսական քննություն։ՓՄՁ-ն՝ վաղը» ծրագիրն իրականացվել է «Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի» աջակցությամբ։

Scroll to Top