SME

ՓՄՁԱ

Փոքր եվ միջին ձեռնարկությունների ասոցիացիա

Միացե՛ք Հայաստանի ամենախոշոր ՓՄՁ միությանը

Մեծ գործեր անելու համար վճռական է կամքը

Ավելի Հզոր Բիզնես

10 տարի բիզնեսի կողքին

Ասոցիացիայի հետ՝ դուք ունեք ավելի հզոր, արդյունավետ, կոլեկտիվ ձայն, քան մեկ փոքր կամ միջին ձեռնարկությունը կարող է ունենալ միայնակ  շփվելով  պետական գերատեսչությունների, ֆինանսական հաստատությունների կամ միջազգային կազմակերպությունների հետ:

30+

Իրականացրած ծրագրեր

100+

ՓՄՁ ֆինանսավորում

500+

ՓՄՁ խորհրդատվություն

45+

Օրենքների քննարկման մասնակցություն

Մենք բիզնեսի կողքին ենք ավելի քան 10 տարի
Մասնակցե՛ք ՀՀ ՓՄՁ զարգացմանը

ՓՄՁ Ասոցիացիայի հիմնական գործառույթներն են՝

  • ՓՄՁ Շահերի պաշտպանություն,
  • Պետություն — մասնավոր հատված երկխոսություն,
  • Օրենսդրական դաշտի բարելավում,
  • ՓՄՁ խորհրդատվություն, իրազեկվածության բարձրացում,
  • ՓՄՁ-ների տնտեսական զարգացում և աջակցություն,
  • Բիզնես կապերի ստեղծում:

առաքելություն

Մեր առաքելությունն է նպաստել Հայաստանում այնպիսի փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը, որոնք կլինեն

  • Շահութաբեր
  • Մրցունակ
  • Նպաստեն իրենց աշխատակիցների ու գործընկերի աճին
  • Հարգեն օրենքի պահանջները
  • Միտված լինեն անընդհատ զարգացման
  • Իրենց գործն անեն արդյունավետ՝ շնորհիվ ստեղծարար լինելուն
  • Լինելով բիզնես միության անդամ ունակ լինեն պաշտպանել իրենց շահերը

Առավելություններ

Ասոցիացիայի հետ միասին աշխատելով ՝ դուք ունեք ավելի հզոր, արդյունավետ, կոլեկտիվ ձայն, քան մեկ փոքր կամ միջին ձեռնարկությունը կարող է ունենալ միայնակ  շփվելով  պետական գերատեսչությունների, ֆինանսական հաստատությունների կամ միջազգային կազմակերպությունների հետ: Ասոցիացիան համախմբում է հնարավոր նոր գործընկերներ, հավանական ներդրողներ և մատակարարներ՝ ֆորումների, գիտաժողովների, ցուցահանդեսների միջոցով: Մենք հավատացած ենք, որ բիզնեսը բիզնեսին կապելը հատկապես արժեքավոր է փոքր ձեռնարկությունների համար։

ՓՄՁ Շահերի պաշտպանություն

Պետություն - մասնավոր հատված երկխոսություն,

Օրենսդրական դաշտի բարելավում

ՓՄՁ խորհրդատվություն, Իրազեկվածության բարձրացում

ՓՄՁ-ների տնտեսական զարգացում և աջակցություն

Բիզնես կապերի ստեղծում

Մասնաճյուղեր
Երեվան

Կառավարման խորհուրդ

Հակոբ Ավագյան Կառավարման խորհրդի նախագահ
Ալին Մասրլիան Կառավարման խորհրդի անդամ
Արման Պետրոսյան Կառավարման խորհրդի փոխնախագահ, խորհրդի անդամ
Էմիլ Հարությունյան Կառավարման խորհրդի անդամ
Կարինե Ղուկասյան Կառավարման խորհրդի անդամ
Արաքսյա Մարտիրոսյանով Կառավարման խորհրդի անդամ
Տիգրան Քեյան Կառավարման խորհրդի անդամ
Հաճախ տրվող հարցեր

Անդամավճարն օգտագործվելու է Ասոցիացիայի գործունեությունն ապահովելու համար։ Այդ գումարներով ապահովվելու է աշխատակազմի աշխատավարձը, հոգալու ենք անդամների շահերի պաշտպանության ու գրասենյակը պահպանելու ծախսերը։

Դրամաշնորհները տրվում են որոշակի նպատակով և միշտ չէ, որ այն լիարժեք համընկնում է Ասոցիացիայի կանոնադրական նպատակների հետ։ Ուստի անդամավճարն անհրաժեշտ է, եթե նպատակ ունենք ապահովելու անդամների շահերի որակյալ պաշտպանություն։

Այո, պարբերաբար Ասոցիացիան մասնակցում է դրամաշնորհային մրցույթներին, որոնք մոտ են Ասոցիացիայի կանոնադրական նպատակներին։ Մեր ռազմավարությունն է, որ այդ դրամաշնորհների միջոցով հզորացվի Ասոցիացիայի գործիքակազմը, ստեղծվեն նոր հնարավորություններ։

Ասոցիացիան որդեգրել է թափանցիկ կառավարման սկզբունքը և տարեկան ֆինանսական հաշվետվությունները հասանելի են Ասոցիացիայի կայքում։ Բացի այդ Ասոցիացիան տալիս է մանրամասն հաշվետվություններ իր գործունեության մասին։

Ղեկավարման բարձրագույն օղակը Կառավարման խորհուրդն է, որը ընտրվում է անդամների կողմից՝ կազմակերպության համագումարին։ Յուրաքանչյուր անդամ կարող է մասնակցել ընտրություններին, ընտրվել խորհրդի կազմ։ Խորհրդի նիստերը բաց են բոլոր խորհրդի անդամների համար։

Կառավարման խորհրդի կողմից մշակվում են և ներ են դրվում կորպորատիվ կառավարման լավագույն փորձով հիմնավորված ընթացակարգերը։ Վերջիններիս նպատակն է ապահովել կազմակերպության կայացումը ու երաշխավորել, որ Ասոցիացիայի գործունեությունը անձով պայմանավորված չի լինի։

Ասոցիացիան խրախուսում է անդամներին մասնակցել Ասոցիացիայի գործունեությանը։ Պարզապես դիմեք աշխատակազմին և ներկայացրեք ձեր առաջարկները, դիտողություններ։ Ակտիվ անդամները, իրենց նախաձեռնողականության շնորհիվ, նպաստում են Ասոցիացիայի գործունեության էլ ավելի արդյունավետ կատարմանը։

Ասոցիացիան հորդորում է անդամներին իսկույն տեղեկացնել պետական ցանկացած մարմնի հետ խնդիր ունենալու դեպքում և գրավոր ներկայացնել խնդիրը։ Այդ գրավոր դիմումի հիման վրա Ասոցիացիան կապվում է տվյալ պետական մարմնի հետ և իր ողջ ռեսուրսով նպաստում է գործի արդար քննությանը, վերլուծությանը և հանգուցալուծմանը։

Ասոցիացիան պատրաստ է կանգնել իր անդամի կողքին և ապահովել ցանկացած խնդրի արդար լուծումը։ Թե՛ նպաստել ենք հարկային տուգանքների որոշումների չեղարկմանը, թե՛ աջակցել ենք մեր անդամներին ստանալ Կովիդ-19 շրջանակում կառավարության կողմից տրվող աջակցությունը, թե՛ մեր ջանքերի շնորհիվ ամբողջ ոլորտ ներառվել է աջակցման ծրագրերում։

Անդամակցության պայմանագիրը կնքելուց հետո՝ յուրաքանչյուր ամսվա վերջում Ասոցիացիան էլեկտրոնային եղանակով դուրս է գրելու անդամավճարի հաշիվը, որը ենթակա է վճարման բանկային փոխանցմամբ՝ Ասոցիացիայի բանկային հաշվին։

Прокрутить вверх