SME

ԱՆդամագրվել ՓՄՁ Ասոցիացիային

Ասոցիացիայի հետ միասին աշխատելով ՝ դուք ունեք ավելի հզոր, արդյունավետ, կոլեկտիվ ձայն, քան մեկ փոքր կամ միջին ձեռնարկությունը կարող է ունենալ միայնակ շփվելով պետական գերատեսչությունների, ֆինանսական հաստատությունների կամ միջազգային կազմակերպությունների հետ:

Ասոցիացիան համախմբում է հնարավոր նոր գործընկերներ, հավանական ներդրողներ և մատակարարներ՝ ֆորումների, գիտաժողովների, ցուցահանդեսների միջոցով:

Մենք հավատացած ենք, որ ունենալով ուժեղ և համախմբված ՓՄՁ Ասոցիացիա, միասին կնպաստենք Հայաստանում լավացնելու ՓՄՁ միջավայր:

Անդամագրվելով Ասոցիացիային դուք կունենաք
Մենք առաջարկում ենք
ՓՄՁ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՐԱՎԱԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ
  • Ասոցիացիայի անդամների օրինական շահերի պաշտպանություն, հանրային վերահսկողություն
  • Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ խնդիրների լուծման առավել արդյունավետ հաղորդակցության աջակցություն
  • Իրազեկման սեմինարների, խորհրդատվական հանդիպումների մասնակցություն
  • Ասոցիացիայի անդամների գործունեությանը խոչընդոտող խնդիրների և կոլեկտիվ ձայնի ներկայացում, պետություն-մասնավոր հատված երկխոսության հարթակներում, որտեղ Ասոցիացիան ներկայացնում են Ասոցիացիացիայի կառավարման խորհրդի անդամները.
  • ՀՀ փոխվարչապետին կից գործող ՓՄՁ Զարգացման խորհրդում
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարին կից գործող ՓՄՁ Զարգացման ենթախորհրդում
  • Տեսչական մարմիննների՝ Սննդի անվտանգության տեսչական մարմին, Առողջաահական և աշխատանքի տեսչական մարմին, քաղ-շին և հրդեհային անվտանգության տեսչական մարմին, կառավարման խորհուրդներում։
  • Ազգային Ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին կից գործող ԱԺ-ՓՄՁ աշխատանքային խմբի քարտուղարություն, որի պատասխանատուն ՓՄՁ Ասոցիացիան է։
  • Միայն Ասոցիացիայի անդամների համար միջոցառումների մասնակցություն։
  • Անմիջական ու ազնիվ կապի շնորհիվ փորձի և գիտելիքի փոխանակման հնարավորություն։
  • Ստեղծե՛ք կապեր պետական և մասնավոր ոլորտների առաջնորդների հետ՝ մասնակցելով Ասոցիացիայի կազմակերպած միջոցառումներին։
  • ՀՀ կառավարության կողմից հաստատված ՓՄՁ զարգացման ռազմավարության իրականացմանը և մշակմանը մասնակից դառնալու հնարավորություն։
  • Ասոցիացիայի ռազմավարության իրականացմանը և մշակմանը մասնակից դառնալու հնարավորություն։
  • Դարձեք ավելի տեսանելի ոլորտի ու հանրության համար՝ ակտիվ հանրային դեր կատարելով ՓՄՁ Ասոցիացիայի շրջանակում։
  • Անդամների կողմից արտադրվող ապրանքների և ծառայությունների վաճառք՝ միության մյուս անդամների հատուկ պայմաններ։
  • Անդամների համար Ասոցիացիայի կողմից կազմակերպվող միջոցառումների մասնակցությունը հասանելի է հատուկ պայմաններով։
  • Ասոցիացիայի կողմից մատուցվող ծառայությունները հասանելի են անդամներին հատուկ պայմաններով։
Անդամագրության տեսակները

Անվճար անդամագրության դեպքում Ասոցիացիայի անդամը

  • ՓՄՁ շահերի պաշտպանություն, այդ թվում գործունեությանը խոչընդոտող վերաբերող խնդիրների ներկայացում պետական և համայնքային մարմիններում
  • Էլ փոստով, կամ սոցիալական էջի միջոցով պարբերաբար տեղեկատվության հասանելիություն
  • Ասոցիացիայի կողմից կազմակերպվող միջոցառումների մասնակցություն և այլն

Վճարովի 1-ին կարգի անդամություն։ Տարեկան 12,000 դրամ անդամավճար: 1-ին կարգի վճարովի անդամակցություն ստացած անձը օգտվում է անվճար անդամների համար սահմանավծ բոլոր հնարավորություններից։ Բացի դա՝

  • Անվճար մասնակցում է Ասոցիացիայի կողմից կազմակերպվող իրազեկման սեմինարներից․
  • Տեղեկանում է Ասոցիացիայի հասանելի տեղական և միջազգային ֆորումների մասին, պետական և միջազգային կազմակերպությունների կողմից ուղարկվող հրավերներին,
  • Իրավունք է ստանում դառնալու Ասոցիացիայի համաժողովի պատվիրակ, մասնակցելու Ասոցիացիայի կառավարման խորհրդի ընտրություններին և օգտվելու համաժողովի պատվիրակին տրված լիազորություններից։

Վճարովի 2-րդ կարգի անդամություն։ Տարեկան 50,000 դրամ անդամավճար։ 2-րդ կարգի անդամակցություն ստացած անձը օգտվում է Ասոցիացիայի Անվճար և վճարովի 1-ին կարգի անդամների համար սահմանված բոլոր հնարավություններից։ Բացի դա՝

  • Լիարժեք հնարավորություն են ունենում մասնակցելու Ասոցիացիայի կառավարմանը՝ տարեկան համաժողովներին իրավունք ստանալով առաջադրվելու որպես Ասոցիացիայի կառավարման խորհրդի անդամ, Ասոցիացիայի մարզային և Երևանի գրասենյակի ղեկավար կազմ, կամ Ասոցիացիայի կողմից իրականացվող ծրագրերի ղեկավար մաս։
  • Առաջնային իրավուն քեն ստանում մասնակցելու Ասոցիացիայի կողմից կազմակերպվող փակ հանդիպումներին՝ այդ թվում պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
  • Առաջարկել հրավիրելու արտահերթ կառավարման խորհրդի նիստ, եթե վերջին համագումարին ընտրված է եղել որպես համաժողովի պատվիրակ։
  • Այլ առաջնային առավելություններ, որոնք հավասարազոր են Ասոցիացիայի ղեկավար կազմի լիազորությունների համար։
.
Գրանցում

Ասոցիացիային կարող են անդամագրվել ՀՀ-ում գործող Փոքր և Միջին Ձեռնարկությունը ներկայացնող անհատ ձեռնարկատերը, կամ կազմակերպության հիմնադիր, տնօրենը, ղեկավար կազմի ներկայացուցիչը՝ այդ թվում ֆինանսական, հաշվապահական պաշտոն զբաղեցնող։

Անդամագրություն

Կազմակերպության Գործունեության Հիմնական Հասցեն

Հաճախ տրվող հարցեր

Անդամավճարն օգտագործվելու է Ասոցիացիայի գործունեությունն ապահովելու համար։ Այդ գումարներով ապահովվելու է աշխատակազմի աշխատավարձը, հոգալու ենք անդամների շահերի պաշտպանության ու գրասենյակը պահպանելու ծախսերը։

Դրամաշնորհները տրվում են որոշակի նպատակով և միշտ չէ, որ այն լիարժեք համընկնում է Ասոցիացիայի կանոնադրական նպատակների հետ։ Ուստի անդամավճարն անհրաժեշտ է, եթե նպատակ ունենք ապահովելու անդամների շահերի որակյալ պաշտպանություն։

Այո, պարբերաբար Ասոցիացիան մասնակցում է դրամաշնորհային մրցույթներին, որոնք մոտ են Ասոցիացիայի կանոնադրական նպատակներին։ Մեր ռազմավարությունն է, որ այդ դրամաշնորհների միջոցով հզորացվի Ասոցիացիայի գործիքակազմը, ստեղծվեն նոր հնարավորություններ։

Ասոցիացիան որդեգրել է թափանցիկ կառավարման սկզբունքը և տարեկան ֆինանսական հաշվետվությունները հասանելի են Ասոցիացիայի կայքում։ Բացի այդ Ասոցիացիան տալիս է մանրամասն հաշվետվություններ իր գործունեության մասին։

Ղեկավարման բարձրագույն օղակը Կառավարման խորհուրդն է, որը ընտրվում է անդամների կողմից՝ կազմակերպության համագումարին։ Յուրաքանչյուր անդամ կարող է մասնակցել ընտրություններին, ընտրվել խորհրդի կազմ։ Խորհրդի նիստերը բաց են բոլոր խորհրդի անդամների համար։

Կառավարման խորհրդի կողմից մշակվում են և ներ են դրվում կորպորատիվ կառավարման լավագույն փորձով հիմնավորված ընթացակարգերը։ Վերջիններիս նպատակն է ապահովել կազմակերպության կայացումը ու երաշխավորել, որ Ասոցիացիայի գործունեությունը անձով պայմանավորված չի լինի։

Ասոցիացիան խրախուսում է անդամներին մասնակցել Ասոցիացիայի գործունեությանը։ Պարզապես դիմեք աշխատակազմին և ներկայացրեք ձեր առաջարկները, դիտողություններ։ Ակտիվ անդամները, իրենց նախաձեռնողականության շնորհիվ, նպաստում են Ասոցիացիայի գործունեության էլ ավելի արդյունավետ կատարմանը։

Ասոցիացիան հորդորում է անդամներին իսկույն տեղեկացնել պետական ցանկացած մարմնի հետ խնդիր ունենալու դեպքում և գրավոր ներկայացնել խնդիրը։ Այդ գրավոր դիմումի հիման վրա Ասոցիացիան կապվում է տվյալ պետական մարմնի հետ և իր ողջ ռեսուրսով նպաստում է գործի արդար քննությանը, վերլուծությանը և հանգուցալուծմանը։

Ասոցիացիան պատրաստ է կանգնել իր անդամի կողքին և ապահովել ցանկացած խնդրի արդար լուծումը։ Թե՛ նպաստել ենք հարկային տուգանքների որոշումների չեղարկմանը, թե՛ աջակցել ենք մեր անդամներին ստանալ Կովիդ-19 շրջանակում կառավարության կողմից տրվող աջակցությունը, թե՛ մեր ջանքերի շնորհիվ ամբողջ ոլորտ ներառվել է աջակցման ծրագրերում։

Անդամակցության պայմանագիրը կնքելուց հետո՝ յուրաքանչյուր ամսվա վերջում Ասոցիացիան էլեկտրոնային եղանակով դուրս է գրելու անդամավճարի հաշիվը, որը ենթակա է վճարման բանկային փոխանցմամբ՝ Ասոցիացիայի բանկային հաշվին։

Прокрутить вверх