Այս տեղեկանքը պատրաստվել է «ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա» ՀԿ-ի (այսուհետ ՓՄՁ Ասոցիացիա) սեփական ռեսուրսներով, ելնելով ՀՀ ՊԵԿ տվյալների բազայում առկա պաշտոնական տրամադրած ինֆորմացիայից և ներքին վերլուծական կարողություններից։ ՓՄՁ Ասոցիացիան, ելնելով իր հիմնական մանդատից՝
- ՓՄՁ շահերի պաշտպանություն,
- ՓՄՁ օրենսդրական դաշտի բարելավում,
- ՓՄՁ-պետություն երկխոսության ապահովում,
- և այլն
կարևոր է համարում ձևավորել ավելի հստակ պատկեր մեր երկրում գործող ՓՄՁ-ների մասին։
Հաշվի առնելով, որ այսօր ՀՀ-ում առկա տարբեր վիճակագրական տվյալներում, կամ առանձին վերցրած պաշտոնական հրապարակումներում և հրապարակային հայտարարություններում հստակ և ամբողջական չեն արտացոլում Հայաստանում «ՓՄՁ պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված ՓՄՁ չափորոշիչներով ՓՄՁ-ների քանակային տվյալներվ, վճարված հարկերի մասին համապարփակ պատկերը, ՓՄՁ Ասոցիացիայի հարցումների միջոցով, ՀՀ ՊԵԿ տվյալների բազայի հիման վրա կազմվել է սույն տեղեկանքը (Տեղեկանք)։
Սույն Տեղեկանքը կազմելու համար հատուկ շնորհակալություն ենք հայտնում ՀՀ Պետական եկամուտների կոմիտեին , մասնավորապես ՀՀ ՊԵԿ Հարկային տեղեկատվության և վերլուծության վարչության աշխատակիցներին, ովքեր մեր բոլոր հարցումներին պատասխանել են մանրակրկիտ, խորամուխ լինելով հայցվող տեղեկատվության բոլոր մանրամասնություններին։
Տեղեկանքը կազմվել է հիմնվելով ՀՀ ՊԵԿ տեղեկատվական բազայում առկա տվյալների հիման վրա։ Այն հնարավոր ընդգրկուն ինֆորմացիա է՝ հիմնված տնտեսավարողների կողմից ՀՀ ՊԵԿ ներկայացված հաշվարկ, հաշվետվությունների տվյալներից հավաքագրված պաշտոնական տվյալներից։
Ծանոթագրություն։ «ՓՄՁ Ասոցիացիան», փոքր և միջին ձեռնարկատերերի անդամության հիման վրա ստեղծված, բիզնես շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական կառույց է, որը պաշտոնապես գրանցվել է 2014թ-ի ապրիլի 10-ին։ Որպես իր հիմնական նպատակ, սահմանել է ՓՄՁ շահերի պաշտպանությունը, վերջիններիս համար օրենսդրական դաշտի բարելավումը, պետություն-մասնավոր հատված երկխոսության ապահովումը։