ՓՄՁ Ասոցիացիայի նախաձեռնությամբ, հուլիսի 25-ին, հանդիպում կազմակերպվեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավորների հետ։
Հանդիպման նպատակն էր, վերականգնել ԱԺ տնտեսական հանձնաժողովին կից, դեռևս 2019թ-ի փետրվարին ստեղծված, ԱԺ տնտեսական հանձնաժողովին կից ՓՄՁ աշխատանքային խմբի աշխատանքները, որպես ԱԺ-ՓՄՁ երկխոսության հարթակ։
ԱԺ տնտեսական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը ևս կարևորեց ԱԺ-ՓՄՁ երկխոսության հարթակի վերագործարկումն ու պատրաստակամություն հայտնեց աջակցելու նշված աշխատանքային խմբի գործունեությանը։
Հանդիպմանը մասնակցում էին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավորներ, ԵՄ հայաստանյան գրասենյակի առևտրի գծով պատասխանատու պարոն Կարեն Ազարյանը, ՓՄՁ Ասոցիացիայի կառավարման խորհրդի նախագահ Հակոբ Ավագյանը, կառավարման խորհրդի անդամներ Արման Պետրոսյանը, Ալին Մասրլիանը և Կարինե Ղուկասյանը՝ ովքեր նաև հանդիսանում են փոքր և միջին բիզնեսի տարբեր ոլորտի ներկայացուցիչներ։
Այլ հոդվածներ