SME

ՓՄՁ Ասոցիացիայի կառավարման խորհրդի անդամները, ՀԲԸՄ-ի «Սովորի՛ր և վաստակի՛ր. Արցախ» ծրագրի շրջանակներում, հասարակական հիմունքներով մասնակցեցին մենթորային հանդիպում քննարկմանը Արցախից տեղահանված մեր հայրենակիցների հետ (մոտ 80 հոգի), ովքեր ունեցել են Փոքր բիզնեսներ Արցախում և հիմա վերսկսել են կամ ցանկանում են սկսել իրենց բիզնեսը Հայաստանում։

001 2
001 3
001 4
001 5
001 6
001 7
001 1

Հանդիպման շրջանակներում, բացի ընդհանուր քննարկումներից, Ասոցիացիայի կառավարման խորհրդի անդամներ՝ Էմիլ Հարությունյանը, Ալին Մասրլիանը, Կարինե ղուկասյանը, Տիգրան Քեյանը, Հակոբ Ավագյանը և Ասոցիացիայի համաժողովի պատվիրակ Արթուր Մամբրեյանը, անհատական խորհրդատվություն տվեցին մեր Արցախից տեղահանված հայրենակիցներին։

Առանձին քննարկումներ ծավալվեցին

  • արտադրության,
  • արտահանման և սերտիֆիկացման,
  • հարկային և վարչարարական հարցերի,
  • մարքեթինգ, գովազդ, ապրանքային նշանի գրանցում

և այլ թեմաներով։

Ասոցիացիայի կառավարման խորհուրդը պատրաստակամություն հայտնեց հետագայում ևս աջակցություն ցուցաբերել այս ծրագրի շրջանակներում արդեն գրանցված Փոքր բիզնեսներին, հնարավորինս արագ և սահուն ինտեգրվելու հարցերում։

Прокрутить вверх