Ստորև ներկայացնում ենք «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոն ՍՊԸ-ի կողմից ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի կողմից իրականացվող «Բաց հասանելիության ձեռներեցություն․ կանանց կողմից ղեկավարվող կանաչ ձեռնարկությունների էկոհամակարգի ձևավորում» ծրագրի շրջանակներում մշակված բիզնես պլանները։

Սույն տիպային բիզնես պլանը մշակվել է «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոն ՍՊԸ-ի կողմից ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի կողմից իրականացվող «Բաց հասանելիության ձեռներեցություն․ կանանց կողմից ղեկավարվող կանաչ ձեռնարկությունների էկոհամակարգի ձևավորում» ծրագրի շրջանակներում։
Բիզնես պլանի հիմնական նպատակն է հայաստանյան մեղվաբուծության ոլորտի առանձնահատկությունների վերհանումը, սկսնակ բիզնեսների համար շուկայում հնարավորությունների ուսումնասիրությունը և գնահատումը, ինչպես նաև ոլորտում արդյունավետ բիզնես մոտեցումների բացահայտումն ու ներկայացումը, ինչը կնպաստի մեղվաբուծության ոլորտում բիզնես գործունեության իրականացմանը և զարգացմանը։ Տիպային բիզնես պլանը օգտվողների համար ունի ուղեցուցային բնույթ և հիմնված է ոլորտում լավագույն մոտեցումների և մասնագետների խորհուրդների հավաքագրման վրա։

Տիպային բիզնես պլանը մշակվել է կաթի մթերման ոլորտում բիզնես գործունեության իրականացումը խթանելու և զարգացնելու համար։
Բիզնես պլանի հիմնական նպատակն է հայաստանյան կաթնամթերքի, կաթի մթերման ոլորտի առանձնահատկություններ վերհանումը, սկսնակ բիզնեսների համար շուկայում հնարավորությունների ուսումնասիրությունը և գնահատումը, ինչպես նաև ոլորտում արդյունավետ բիզնես մոտեցումների բացահայտումն ու ներկայացումը։
Նախագիծը ներկայացնում է կաթի մթերման տնտեսության հիմնում, որը ոչ միայն ավելացված արժեք է ստեղծելու սպառող ընկերությունների համար, այլև որոշ չափով լուծելու է Հայաստանի գյուղական համայնքներում խոցելի խնդրի՝ գյուղացիական և ֆերմերային տնտեսությունների կողմից արտադրվող հում կաթի հավաքման և անհրաժեշտ ձևով վերամշակողին հասցնելու պատշաճ գործընթացի իրականացումը:

Սույն գործարար ծրագիրը մշակվել է Հայաստանում հատկապես անտառային հատապտուղների, ուտելի բույսերի և խոտաբույսերի վայրի հավաքի ոլորտում բիզնես գործունեության հեռանկարներն օբյեկտիվորեն գնահատելու, ոլորտում կենսունակ գործունեություն նախաձեռնելու հնարավորությունները վերլուծելու, վայրի հավաքի ռեսուրսներն արդյունավետ կառավարելու և ոլորտի զարգացմանը նպաստելու համար։
Գործարար ծրագիրը նախ էական գործիք կլինի ոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարող սուբյեկտի համար, այնուհետև նաև այն կառույցների և/կամ անհատների համար, ովքեր հետաքրքրված կլինեն ներդրումներ կատարել այս և նմանատիպ ծրագրերի իրականացման համար։ Գործարար ծրագիրը տիպային է, կազմվել է՝ հաշվի առնելով ՀՀ մարզերի աշխարհագրական առանձնահատկությունները, հատապտուղների մասով մարզային և հայաստանյան ներուժը, ոլորտում իրականացված լայնամասշտաբ և տեղային հետազոտությունների արդյունքները, վայրի հավաքում ընդգրկված արժեշղթաների որոշ օղակի մասնակիցների դիտարկումները և փորձառությունը։