
ՓՄՁ Ասոցիացիան ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի ֆինանսավորմամբ իրականացվող «Բաց հասանելիության ձեռներեցություն․կանանց կողմից ղեկավարվող կանաչ ձեռնարկությունների էկոհամակարգի ձևավորում» ծրագրի շրջանակներում հայտարարում է տեխնիկական աջակացության մրցույթ բնության հետ կապված ձեռներեցությամբ զբաղբվող կին ձեռներեցների համար: Մրցույթի նպատակն է տեխնիկական աջակցություն ցուցաբերել բնության հետ կապված ձեռներեցությամբ զբաղվող կամ զբաղվելու ցանկություն ունեցող կանանց՝ մեղմել վերջիններիս բիզնես գործունեության արդյունքում բնության վրա ազդող հետևանքը:
Ովքեր կարող են մասնակցել
1-ին խումբ շահառուներ:
Ձեռներեցությամբ զբաղվող կանայք, որոնց բիզնես գործունեությունը ծավալվում է ոչ պակաս քան երեք տարի, տվյալ գործունեությունը ծավալվում է սույն ծրագրի համար առաջնահերթություն համարվող ՀՀ մարզերում (այսուհետ առաջնահերթ մարզեր) և որ տվյալ բիզնես գործունեությունը ունի ուղղակի կամ անուղղակի բնապահպանական ազդեցություն:
2-րդ խումբ շահառուներ:
Ձեռներեցությամբ զբաղվելու ցանկություն և նորարական բիզնես գաափար ունեցող կանայք (անկախ գրանցված լինելու փաստից), որի իրականացման դեպքում տվյալ բիզնես գործունեությունը ուղղակի կամ անուղղակի բնապահպանական ազդեցություն կունենա:
Բիզնես ոլորտներ
Սույն ծրագրի բիզնես ոլորտներն ընդգրկում են, բայց չեն սահմանափակվում, գյուղատնտեսության ճյուղերից՝
մեղվապահությունը, կաթի մթերումը/վերամշակումը, հատապտուղների հավաքչարարությունը, գյուղմթերքի
մթերումը, վերամշակումը: Զբոսաշրջության ճյուղերից՝ էկո/ագրո տուրիզմ/արշավներ, և այլն:
Տեխնիկական աջակցության չափը
1-ին խումբ շահառուները, ում գործարար ծրագրերը հավանության կարժանան հանձնաժողովի կողմից, սույն
ծրագրի շրջանակներում կստանան առավելագույնը 15 000 ԱՄՆ դոլլարին համարժեք ՀՀ դրամի տեխնիկական
աջակցություն:
2-րդ խումբ շահառուները, ում գործարար ծրագրերը հավանության կարժանան հանձնաժողովի կողմից, սույն
ծրագրի շրջանակներում կստանան առավելագույնը 5 000 ԱՄՆ դոլլարին համարժեք ՀՀ դրամի տեխնիկական
աջակցութուն:
Ծրագրում ընդգրկված առաջնահերթ մարզեր:
Արագածոտն, Գեղարքունիք, Լոռի, Կոտայք, Շիրակ, Վայոց Ձոր, Սյունիք, Տավուշ
Ստացված հայտերը քննվելու են հատուկ այդ նպատակով ոլորտի մասնագետներից կազմված անկախ գնահատման խորհրդի կողմից: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել սույն հայտը և ուղարկել anna@sme.am էլ.փոստի հասցեին՝ «Թեմա» բաժնում նշելով «Մրցույթին մասնակցության հայտ», մինչև ս.թ. օգոստոսի 21-ը, ժամը 18.00-ն: