«ՓՄՁ Համագործակցության ասոցիացիան» ՄԱԿ-ի Կոլբա Լաբի «Ապագայի Լաբորատորիաներ» ծրագրի շրջանակներում իրականացնում է Future Labs: Co-design and incubation of youth-led innovative ideas ծրագիրը։

Դասընթացի նպատակը

Բիզնեսի ոլորտով հետաքրքրվող և ոլորտում ներգրավված երիտասարդների համար իրականացնել բիզնես ոլորտին առնչվող կարճատև դասընթացներ, որը հնարավորություն կտա՝

  • ծանոթանալ Հայաստանի բիզնես միջավայրին և առկա խնդիրներին,
  • մշակել Հայաստանում բիզնես միջավայրի բարելավման ապագայի սցենարներ

Ընթացակարգ

Լրացնել գրանցման թերթիկը

Գրանցված տվյալների հիման վրա կընտրվեն մասնակիցներ

Կարճատև դասընթացների անցկացում

Հայաստանում բիզնես միջավայրի բարելավման ապագայի սցենարների մշակում

Դասընթացներ

1. Ռազմավարական կառավարում

Դասընթացի ընթացքում մասնակիցները կսովորեն․

📎 Ինչպես մշակել արդյունավետ ռազմավարական պլան և դրա իրականացման գործընթացը դարձնել առավել թափանցիկ և հասկանալի,
📎 Ինչպես սահմանել ռազմավարական նպատակները և դրանք տեղափոխել գործառնական մակարդակի վրա,
📎 Ինչպես ռազմավարությունը դարձնել հասանելի կազմակերպության յուրաքանչյուր աշխատակցի համար,
📎 Ինչպես բարձրացնել կազմակերպության ընդհանուր գործունեության արդյունավետությունը,
📎 Ինչպես մշակել ընդհանուր համակարգ՝ պարտականությունների բաշխման և ռազմավարական խնդիրների կատարման

2. Բիզնես վերլուծություններ

Դասընթացի ընթացքում մասնակիցները կսովորեն ձեռնարկատիրության և նոր բիզնես հնարավորություններ հայթայթելու հիմնական հասկացությունները։ Մասնակիցները կկենտրոնանան վիճակագրական և հանրային տվյալների վերլուծության, հաճախորդների զարգացման հայեցակարգերի, արժեքավոր առաջարկի մշակման, բիզնեսի պլանավորման, ֆինանսական վերլուծության հիմնական կողմերի վրա:

3. Իրավական միջավայր և բիզնես գործունեություն

Դասընթացի հիմնական նպատակներն են․ 

📎 Ներկայացնել պետության կողմից օգտագործվող գործիքները, որոնք ստեղծում են իրավական միջավայր բիզնես գործունեության համար
📎 Ներկայացնել իրավական միջավայրի, օրենսդրական կարգավորման, տեխնիկական կարգավորման, հարկային համակարգի և օրենսդրական ակտերի կարգավիճակի մասին ակնարկ
📎 Ներգրավել մասնակիցներին իրավիճակային սցենարներում

3. Հանրային կապեր (PR) բիզնեսում

Դասընթացի ավարտին մասնակիցները. 

📎 Կունենան ընդհանուր պատկերացում հաղորդակցության տեսական հիմունքների և մոտեցումների, կառուցվածքի և տեսակների մասին,
📎 Կկարողանան մշակել հաղորդակցության քարոզարշավներ և PR նախագծեր,
📎 Կկարողանան ԶԼՄ-ների հետ հարաբերություններ կառուցել ճգնաժամային իրավիճակներում, կտիրապետեն մեդիա ազդեցության մեթոդներին,
📎 Կկարողանան կազմակերպել հատուկ միջոցառումներ

Բիզնես միջավայրի բարելավման ապագայի սցենարների մշակում

Արագ կանխագիտական մեթոդաբանությամբ միասին կուրվագծենք՝

• բիզնես միջավայրի ցանկալի հեռանկար
• ցանկալի հեռանկարի իրականացման ռիսկերին արձագանքելու պլան
• ցանկալի հեռանկարում ներգրաված մասնակիցների շրջանակ

Դասընթացավարներ

Դավիթ Սահակյան

Հայ-ռուսական համալսարանի Մաթեմատիկական մեթոդները և տեղեկատվական տեխնոլոգիաները տնտեսությունում և բիզնեսում ամբիոնի վարիչ

Ռուբեն Օսիպյան

«Հիմնարկ»-ի հիմնադիր և տնօրեն, ՓՄՁ Համագործակցության ասոցիացիայի խորհրդի նախագահ

Աննա Հակոբյան

LLM, միջազգային կազմակերպություններում և Հայաստանում մասնավոր հատվածում իրավական խորհրդատու

Նվարդ Մելքոնյան

Սոցիալական գիտությունների թեկնածու, ԵՊՀ Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ, «Հասարակայնության հետ կապեր» մագիստրոսական ծրագրի ղեկավար և «SPRING PR» ընկերության համահիմնադիր

Կապ

© ՓՄՁ ՀԱ, 2014-2021

0