Ինչպես է հաղթահարում ճգնաժամը Արկոլադը
Արկոլադ բրենդը բոլորիս հայտնի հայկական արևահամ չրերի և բելգիական շոկոլադից պատրաստված կոնֆետներն են։
Արկոլադ բրենդի հիմնադիր և տնօրեն, Էմիլ Հարությունյանը մեզ հետ կիսվեց գրագետ բիզնես վարելու փորձով, ինչպես նաև պատմեց, թե ինչպես է հաղթահարում բիզնեսը ճգնաժամային իրավիճակում, պահպանելով աշխատատեղեր և ապահովում կայուն վաճառք։
«Ապրանքային նշան․ ինչպես գրանցել»
Որոշել եք գրանցել Ձեր ապրանքային նշանը, սակայն դժվարանում ե՞ք։ Այս դասընթացի շնորհիվ դուք կծանոթանաք ապրանքային նշանի առցանց գրանցման ընթացակարգին և առանձնահատկություններին և լավագույնս կպաշտպանեք մտավոր սեփականության Ձեր իրավունքները ՓՄՁ համագործակցության ասոցիացիան «Մտավոր սեփականության իրավատերերի ակումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության հետ համատեղ կազմակերպել է վարպետության դաս:
Պետական աջակցության հասանելիությունն ու առկա խոչընդոտները
Վեբինարի ընթացքում խոսել ենք Covid-19-ի հետևանքով առաջացած տնտեսական խնդիրների և դրանց հաղթահարման նպատակով ստեղծված պետական աջակցության ծրագրերի մասին։ Ծրագրերը ուեն մի շարք խնդիրներ, որոնք պարզել ենք ՓՄՁ-ների հետ հարցման արդյունքում։ Առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները ներկայացրել ենք Էկոնոմիկայի նախարարություն։