«Տնտեսական քննություն։ ՓՄՁ-ն` վաղը» խորագրով հանդիպումների շարքի 1 ին հանդիպման` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և Ասոցիացիայի անդամ ՓՄՁ ներկայացուցիչների հետ հանդիպման ամբողջական տեսանյութն արդեն հասանելի է Գործարար ալիքում։
Այս ձևաչափով հանդիպումների շարքն առաջին անգամ է կազմակերպվում բիզնես շահերը ներկայացնող միության և քաղաքական կառույցների տնտեսական ծրագրերի շուրջ, որի նպատակն է դուրս բերել նախորդիվ արդեն արված/չարված և ապագա ծրագրերում ընդգրկված խոստումները ՓՄՁ-ների համար։