You are currently viewing Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

ՓՄՁ ոլորտը հանդիսանում է Հայկական տնտեսության կարևորագույն հատվածներից մեկը։ Փոքր և միջին բիզնեսները կազմում են Հայաստանում գործող ձեռնարկությունների շուրջ 99.8%-ը և հանդիսանում շուրջ 249 հազար աշխատակցի գործատու։
Վստահ ենք, որ եթե հայկական տնտեսությունը լիներ ավելի զորեղ, անցած տարվա դժվարություններն այդքան աղետալի չէին լինի և կունենային էապես տարբերվող արդյունքեր։
Սակայն ունենք այն, ինչ ունենք և պետք է ոչ թե պարզապես տրվել վշտի ու ընկճախտի, այլ գտնել ելքի ճանապարը։
ՈՒստի, ցանկանում ենք բոլորիս վերաիմաստավորել անցած ճանապարհը, վեր հանել սխալներն ու գնահատել ճիշտ որոշումները և այդ վերլուծության հիման վրա կազմել զարգացման ամբիցիոզ նպատակներ։
ՓՄՁ Ասոցիացիայի տեսլականն է, լինել ՓՄՁ ոլորտի կողքին և իր գործունեությամբ նպաստել արդյունավետ, շահութաբեր, մրցունակ և դեպի նոր շուկաներ միտված ՓՄՁ ոլորտ, որի վերափոխման արդյունքում կփոխվի ողջ տնտեսությունն ու երկիրը։
Այսպիսով, եկող տարում մաղթում ենք բոլորիս տոկունություն, կամք և հաջողություն, մեր աշխատանքների արդյունավետությունը բազմապատկելու և ավելի լավ երկիր կառուցելու գործում։
Արդար ու արդյունավետ աշխատանքով հայտնենք մեր շնորհակալությունը մարտի դաշտում հերոսացած մեր եղբայրներին։

Թողնել պատասխան