Նոր Հայտադիմումների ընդունում Իրիս Բիզնես Ինկուբատորում

ԻՐԻՍ բիզնես ինկուբատորը ԻՐԻՍ ծրագրի շրջանակում հայտարարում է հայտադիմումների ընդունման 2-րդ փուլը SPARK, BUILD և START ծրագրերի համար, որոնք ուղղված ե ԻՐԻՍ ծրագրի և ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի թիրախային խմբերի, մասնավորապես՝ սիրիահայերի և տեղացիների բիզնես նախաձեռնություների աջակցությանը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Ծրագրի 2-րդ փուլի մասնակիցների ընտրությունն իրականացվելու է Հայտադիմումների ընդունման սույն հայտարարության միջոցով: Հայտադիմումների ընդունման պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ:

Հայտադիմումներն ընդունվում են հայերեն (արևելահայերեն և արևմտահայերեն) լեզվով: ԻՐԻՍ ԲԻ-ը հրապարակել է միաժամանակ ընթացող երեք ծրագրի հայտադիմում՝ SPARK, BUILD, START.

  • SPARK ծրագիր ՝ զարգացման վաղ փուլում գտնվող թիմերի համար, որոնք հնարավորություն կունենան օգտվելու նախաինկուբացիոն ծառայություններից՝ նախատեսված գաղափարը, տեխնոլոգիան և բիզնես մոդելը վավերացնելու համար:
  • BUILD ծրագիր՝ այն թիմերի համար, որոնք ունեն վավերացված բիզնես գաղափար և բիզնես մոդել, և կստանան աջակցություն՝ հավաստի բիզնես և ֆինանսական նախագիծ կազմելու համար:
  • START ծրագիր՝ համոզիչ բիզնես և ֆինանասական նախագիծ ունեցողերի համար, որոնք հնարավորություն կստանան օգտվելու ինկուբացիոն և ֆինանանսավորման ծառայություններից:

ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի հայտադիմումների ընդունման 2-րդ փուլի հայտարարությունը գործում է 2020 թ. նոյեմբերի 5-ից, հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը 2020 թ. դեկտեմբերի 5-ն է:

Հայտադիմումները հասանելի են առցանց Facebook սոցիալական ցանցի բիզնես ինկուբատորի էջում և ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի պաշտոնական կայք-էջում, ինչպես նաև մեր գործընկեր Հայկական Կարիտաս-ի էջում:

Իրիս Բիզնես Ինկուբատորը ամփոփել է 1-ին ինկուբացիոն փուլի արդյունքները

ԻՐԻՍ Բիզնես ինկուբատորն (ԻՐԻՍ ԲԻ) ստեղծվել է 2019-ին «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության եւ «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից՝ «Սիրիահայերի եւ տեղացիների դիմակայունության բարձրացում» ծրագրի շրջանակում: Ծրագիրը ֆինանսավորվում է Սիրիական ճգնաժամին ի պատասխան ստեղծված ԵՄ տարածաշրջանային Թրասթ ֆոնդի՝ «ՄԱԴԱԴ» ֆոնդի, Ավստրիական զարգացման համագործակցության եւ Ավստրիական Կարմիր խաչի կողմից։

Հայտադիմումների ընդունման առաջին փուլը հայտարարվեցր 2019 թ․-ի հոկտեմբերին, որի արդյունքում ինկուբատորն ստացավ շուրջ 600 դիմում սիրիահայ եւ տեղացի ձեռներեցներից: 2020 թ․-ի փետրվարին լավագույն 160-ն ընտրվեց` մասնակցելու բիզնես գաղափարների ներկայացման դասընթացին, ապա` մի քանի օր անց, նրանք ժյուրիին ներկայացրեցին իրենց բիզնես նախաձեռնությունները: Հաղթահարելով նախընտրական փիչինգը` 99 մասնակից հրավիրվեց բիզնես մոդելավորման դասընթաց/աշխատարան, որի ավարտից հետո 73 հաջողված նախաձեռնությունները դարձան ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի 3 հիմնական՝ SPARK, BUILD, START ծրագրերի ռեզիդենտներ ու ընդունվեցին ԻՐԻՍ ակադեմիա։ ԻՐԻՍ ակադեմիան անհատական մոտեցում է ցուցաբերում ծրագրերի բոլոր ռեզիդենտներին` օգնելով նրանց թե՛ անհատապես, եւ թե՛ որպես թիմ ստանալու անհրաժեշտ  գիտելիքներ ու գործիքակազմ՝ մրցունակ բիզնես նախաձեռնությունները կյանքի կոչելու  կամ զարգացնելու համար։

Հոդվածին ծանոթանալու համար անցեք հղումով։

ԻՐԻՍ Բիզնես Ինկուբատորի SPARK խմբի փիչինգ

ՓՄՁ ՀԱ համահիմնադրված ԻՐԻՍ Բիզնես Ինկուբատորում ավարտվեց ևս մեկ փիչինգ։ Ինկուբատորի ռեզիդենտների պատրաստվածությունն ու ներկայացրած բիզնես պլանները շատ ոգևորիչ էին։ Անհամբերությամբ սպասում ենք նրանց առաջին հաջողություններին։

ԻՐԻՍ Բիզնես Ինկուբատորի SPARK խումբը պատրաստվում է փիչինգի

Դիմավորեք ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի SPARK ծրագրի հերոսներին: Նրանք այսօր ներկայացնելու են իրենց հետաքրքիր բիզնես պլանները։ Լավագույն գործարար ծրագրերը կստանան դրամաշնորհ՝ 2020-2021թթ. իրենց բիզնես գաղափարները կյանքի կոչելու համար: Մաղթենք նրանց հաջողություն։

Կարեն Սարգսյան ՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի պաշտոնակատար

Շնորհավորում ենք ՓՄՁ ասոցիացիայի խորհրդի անդամ Կարեն Սարգսյանին։ Մաղթում ենք արդյունավետ աշխատանք և մեր աջակցությունն ենք հայտնում այս կարևոր գործում։

Կեցցե Հայաստանի անկախ հանրապետությունը

Հայաստանի անկախության օրը հերթական առիթն է հիշելու, որ անկախության հիմքերից մեկն առողջ ու ուժեղ տնտեսությունն է։
ՈՒստի, եկեք ևս մեկ անգամ փաստենք, որ յուրաքանչյուրս կարող ենք դնել մեր բաժին քարը Հայաստանի անկախության շենքում՝ ստեղծելով այնպիսի փոքր ու միջին բիզնես, որը․
➡️ շահութաբեր է
➡️ մրցունակ է ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում
➡️ հարգում է ու օգնում աճել, զարգանալ իր աշխատակիցներին ու գործընկերին
➡️ գործում է օրենքի շրջանակում
➡️ միտված է անընդհատ զարգացման
➡️ իր գործն անում է արդյունավետ՝ շնորհիվ նորարար լինելուն
➡️ կոնսոլիդացված է որևէ բիզնես միությունում և ունակ է պաշտպանել իր շահերը
Շնորհավորում ենք բոլորիս ու հորդորում՝ ի գործ։

«Սիրիահայերի և տեղացիների դիմակայունության բարձրացում» ծրագրային կայքի շնորհանդես

Ուրախ ենք հայտնել, որ «Սիրիահայերի և տեղացիների դիմակայունության բարձրացում» ծրագիրի կայքն արդեն գործում է հետևյալ հասցեով՝ https://iris.am/

Ծրագիրն իրականացվում է ՓՄՁՀԱ / SMECA, Österreichisches Rotes Kreuz ,Armenian Red Cross Society, Armenian Caritas և Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն ՀԿ կոնսորցիումի կողմից։

Ծրագրի ընդհանուր նպատակն է ` նպաստել ինտեգրման ազգային քաղաքականության բարելավմանը, որը ուղղված է Հայաստանում սիրիահայերի արժանապատիվ կյանքի ապահովմանը՝ լիարժեք պաշտպանության և ինտեգրման միջոցով:
Ծրագիրը ֆինանսավորմում է Եվրոպական միության Սիրիայի տարածաշրջանային ֆոնդի (ՄԱԴԱԴ) կողմից, համաֆինանսավորվում է Ավստրիական զարգացման գործակալության և Ավստրիական կարմիր խաչի կողմից:

Ինչպես է հաղթահարում ճգնաժամը Արկոլադը

Արկոլադ բրենդը բոլորիս հայտնի հայկական արևահամ չրերի և բելգիական շոկոլադից պատրաստված կոնֆետներն են։
🧾🏧ՓՄՁ Ասոցիացիայի անդամ՝ Արկոլադ բրենդի հիմնադիր և տնօրեն, Էմիլ Հարությունյանը մեզ հետ կկիսվի գրագետ բիզնես վարելու փորձով, ինչպես նաև կպատմի թե ինչպես է հաղթահարում բիզնեսը ճգնաժամային իրավիճակում, պահպանելով աշխատատեղեր և ապահովելով կայուն վաճառք։
📌Վեբինարը անցկացվելու է առցանց զում հավելվածով՝ https://us02web.zoom.us/j/89532450032…
https://ticketbud.com/…/83177c38-ee99-11ea-a307…
📌Մասնակցության համար հարկավոր է գրանցվել՝ https://ticketbud.com/…/83177c38-ee99-11ea-a307…
❗Վեբինարը բաց է բոլորի համար:

Նոր սերնդի ՀԴՄ-ներ

Եթե նոր եք գրանցել ձեր բիզնեսը կամ ցանկանում եք նոր սերնդի ՀԴՄ սարք ձեռք բերել, ապա Ասոցիացիայի անդամ Դոկտեխնիկ ընկերությունը լավ առաջարկ ունի Ձեզ համար։ 

  • Սարքը վաճառվում է 132600դրամ արժողությամբ, որը կարող եք նաև ձեռք բերել ապառիկ տարբերակով 1-3 տարով վճարման պայմանով։ 
  • ՀԴՄ-ի հետ կարող են տրամադրել անվճար ՀԾ վաճառատեղ։ 
  • Ամսավճարները՝ սկսած 2000-ից։

Այլ մանրամասների համար կարող եք կապնվել Կազմակերպության հետ.

0