Մասնակցե՛ք ՀՀ ՓՄՁ զարգացմանը

ՓՄՁ Ասոցիացիայի հիմնական գործառույթներն են՝

Բիզնես կապերի ստեղծում

Ասոցիացիան միավորում է 350-ից ավել անդամներ, որոնք գործում են տարբեր ոլորտներում։ Բացի այդ Ասոցիացիան ունի գործընկերների մեծ ցանց։ Այդ ամենը մեզ թույլ է տալիս նպաստել մեր անդամների բիզնես կապերի և գործընկերային ցանցի զարգացմանը։ Օրինակ, եթե դուք ցանկություն ունեք բարելավել ձեր գործընթացները և հարցեր ունեք հաշվապահության կամ ֆինանսների ոլորտում, բիզնես պլանն եք ցանկանում մշակել կամ ֆինանսավորում գտնել, ՓՄՁ Ասոցիացիան Ձեզ կկապի փորձառու մասնագետների և կազմակերպություների հետ որոնք գործում են Ձեր իսկ ոլորտում։

ՓՄՁ-ների տնտեսական զարգացում և աջակցություն

Ասոցիացիան համահիմնադրել է ԻՐԻՍ ԲԻԶՆԵՍ ԻՆԿՈՒԲԱՏՈՐԸ, որը սիրիահայ և տեղացի ձեռնարկատերերին տրամադրում է բիզնեսի զարգացման ծառայությունների ամբողջական շղթա՝ ներառյալ ֆինանսավորում։ «Բաց հասանելիության ձեռներեցություն․ կանանց կողմից ղեկավարվող կանաչ ձեռնարկությունների էկոհամակարգի ձեվավորում» ծրագրի շրջանակում բարձրադիր գոտիներում բնակվող կանանց համար անցկացվելու են դասընթացներ և հաջողակները դրամաշնորհ են ստանալու իրենց համայնքներում բիզնես հիմնելու համար։

Շահերի պաշտպանություն

ՓՄՁ-ները աշխատելով հիպերակտիվ էկոնոմիկ միջավայրում շատ հաճախ չեն հասցնում անընդմեջ փոփոխվող օրենքների փոփոխություններին հետևել, և շատ հաճախ իրենց անտեղյակության պատճառով խախտվում են իրենց շահերը։ Ասոցիացիան դիմելով համապատասխան պետական մարմիններին մշտապես փորձում է պաշտպանել իր անդամների օրինական շահերը, քանի որ Ձեր նման բիզնեսներն են ստեղծում աշխատավայրեր, զարգացնում և բարելավում կենսամակարդակը Հայաստանում։ Ասոցիացիան կազմակերպում է “նախաճաշեր” այս կամ այն գերատեսչության ղեկավարների հետ, որին կարող են մասնակցել ասոցիացիայի անդամները, և քննարկել ինրենց խնդիրները ոչ ֆորմալ միջավայրում։

Օրենսդրական դաշտի բարելավում

Ասոցիացիայի միջոցով Ձեր ձայնը լսելի է քաղաքական գործիչների և կառավարության ղեկավարների կողմից։ Մենք լսում ենք Ձեզ, վերլուծում բիզնեսին խոչընդոտող խնդիրները, դրանց ազդեցությունը ձեր բիզնեսի վրա։ Առաջարկներ ենք ստեղծում՝ դրական փոփոխություններ բերելու համար։ Հանդես ենք գալիս նոր օրենսդրական առաջարկներով, որն ավելի իրատեսական և մատչելի միջավայր կստեղծի փոքր և միջին բիզնեսի համար։

ՓՄՁ խորհրդատվություն

Ասոցիացիայում գործում է ոլորտային ենթախմբեր, որոնց անդամակցելով դուք՝ շփվում եք ձեր ոլորտի կազմակերպությունների հետ, փորձի և գիտելիքի փոխանակում եք իրականացնում, ծագած հարցերի դեպքում պատասխանները ստանում եք հենց ոլորտի մասնագետներից:

Իրազեկվածության բարձրացում

Օրենսդրության փոփոխությունների, նոր կանոնակարգերի, ինչպես նաև բիզնեսի զարգացման հնարավորությունների մասին տեղեկատվության հրապարակում sme.am կայքում, Ֆեյսբուքյան էջում և էլ․ հասցեների միջոցով։ Իր անդամ կազմակերպությունների հաջողված պատմությունների պարբերական հրապարակում սոց․ ցանցի միջոցով։

Պետություն - մասնավոր հատված երկխոսություն

Մենք քննարկում և լուծում ենք ձեր խնդիրներն ու առաջարկությունները համապատասխան խորհուրդներում՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ՓՄՁ խումբ, ՀՀ վարչապետին կից գործող՝ ՓՄՁ Զարգացման խորհուրդ, ՀՀ վարչապետին կից գործող՝ Հակակոռուպցիոն խորհրդի ՔՀԿ-ների Հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդ, ՀՀ Ֆինանսների նախարարին կից եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված հասարակական խորհուրդ, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ՓՄՁ զարգացման խորհրդի ենթախորհուրդ, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհուրդ, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտնագության տեսչական մարմնի կառավարման խորհուրդ:

Կապ

© ՓՄՁ ՀԱ, 2014-2021

0