Պատմություն

ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա ՀԿ-ն միավորում է մարդկանց, ովքեր հավատացած են, որ մեծ գործեր անելու համար էական չէ ռեսուրսների ու հնարավորությունների ծավալը: Վճռական է կամքը:

Մեր առաքելությունն է նպաստել այնպիսի հասարակության ստեղծմանը, որտեղ բիզնես գաղափար ունեցող ու այդ գաղափարն իրականություն դարձնելու վճռականություն ունեցող ցանկացած քաղաքացի ունի հնարավորություն ստեղծել իր փոքր բիզնեսը, զարգացնել այն, գործել օրենքների (այդ թվում բարոյականության) շրջանակում, լինել շահութաբեր ու միտված լինել անընդհատ զարգացմանը։

Arrows-08

ՓՄՁ ՀԱ ՀԿ-ն ստեղծվել է 2014 թվականին՝ Հակոբ Ավագյանի, Վարազդատ Կարապետյանի, Գևորգ Պողոսյանի, Հայկ Այվազյանի, Շաքե Հավանի, Անուշ Ասլանյանի և Արտյոմ Թադևոսյանի կողմից։ Հիմնադիրները ՓՄՁ ոլորտի բազմամյա փորձ ունեին ու որոշեցին ստեղծել անկախ կառույց, որը կկենտրոնացնի իր ջանքերը ՓՄՁ շահերի պաշտպանության վրա։

Հիմնադրումից ի վեր, Ասոցիացիային անդամագրվել են 500-ից ավել անդամները, Ասոցիացիայի կողմից իրականացվել են բազմաթիվ թե՛ տեղական, թե՛ միջազգային ծրագրեր ու նախագծեր։

Ներկայումս ՓՄՁ Ասոցիացիան հանդիսանում է ԻՐԻՍ Բիզնես Ինկուբատորի համահիմնադիրը, համանախագահում է ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովին կից ԱԺ-ՓՄՁ խորհուրդը, անդամակցում է պետական գերատեսչությունների շուրջ 14 հանրային խորհուրդներին։

Arrows-07
Arrows-06

Մեր ռազմավարական նպատակներն են

  • Նպաստել ՓՄՁ ոլորտի ներկայացուցիչների միջև բիզնես կապերի ստեղծմանը
  • Ապահովել ՓՄՁ-ների տնտեսական զարգացում և աջակցություն
  • Ապահովել ՓՄՁ-ների իրազեկվածության բարձրացումը
  • Տրամադրել ՓՄՁ ստեղծման և կառավարման վերաբերյալ խորհրդատվություն
  • Բարելավել օրենսդրական դաշտը
  • Ապահովել մեր անդամների շահերի պաշտպանությունը
  • Աջակցել ՀՀ կառավարությանը ՓՄՁ ռազմավարության իրականացման շրջանակում:

Վերոհիշյալ նպատակների իրականացումը կբերի հետևյալ հիմնախնդիրների լուծումը․

  • ՓՄՁ-ների արդյունավետության ու մրցունակության աճ
  • ՓՄՁ-ների ելք դեպի արտաքին շուկաներ
  • ՓՄՁ-ներում նորարար լուծումների ու կառավարման արդյունավետ մեթոդների ներդրում: