You are currently viewing Հայտադիմումների 3-րդ փուլ

Հայտադիմումների 3-րդ փուլ

ԻՐԻՍ բիզնես ինկուբատորը ԻՐԻՍ ծրագրի շրջանակում հայտարարում է հայտադիմումների ընդունման 3-րդ փուլը SPARK, BUILD և START ծրագրերի համար, որոնք ուղղված են ԻՐԻՍ ծրագրի և ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի թիրախային խմբերի, մասնավորապես՝ սիրիահայերի և տեղացիների բիզնես նախաձեռնությունների աջակցությանը  Հայաստանի Հանրապետության տարածքում։ 

Ծրագրի 3-րդ փուլի մասնակիցների ընտրությունն իրականացվելու է Հայտադիմումների ընդունման սույն հայտարարության միջոցով: Հայտադիմումների ընդունման պայմաններին կարող եք ծանոթանալ՝ այստեղ։ 

Հայտադիմումներն ընդունվում են հայերեն (արևելահայերեն և արևմտահայերեն) լեզվով։  ԻՐԻՍ ԲԻ-ը հրապարակել է  միաժամանակ ընթացող երեք ծրագրի հայտադիմում՝ SPARK, BUILD, START.

— SPARK ծրագիր՝  զարգացման վաղ փուլում գտնվող թիմերի համար, որոնք հնարավորություն կունենան օգտվելու նախաինկուբացիոն ծառայություններից՝ նախատեսված գաղափարը, տեխնոլոգիան և բիզնես մոդելը վավերացնելու համար:

— BUILD ծրագիր՝ այն թիմերի համար, որոնք ունեն վավերացված բիզնես գաղափար և բիզնես մոդել, և կստանան աջակցություն՝ հավաստի բիզնես և ֆինանսական նախագիծ կազմելու համար:

— START ծրագիր՝ համոզիչ բիզնես և ֆինանսական նախագիծ ունեցող թիմերի և ձեռներեցների համար, որոնք հնարավորություն կստանան օգտվելու ինկուբացիոն և ֆինանսավորման ծառայություններից:

ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի հայտադիմումների ընդունման 3-րդ փուլի հայտարարությունը գործում է 2021 թ․ հունիսի 1-ից, իսկ հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը 2021 թ․ հունիսի 30-ն է։ 

Հայտադիմումները հասանելի են առցանց Facebook սոցիալական ցանցի ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի ֆեյսբուքյան էջում և ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի պաշտոնական կայք-էջում, ինչպես նաև բիզնես ինկուբատորի հիմնադիր կառույցների կայք էջերում՝  www.caritas.am և www.sme.am։

Թողնել պատասխան