2017-2019թ․ իրականացված ծրագրեր
- «Կառուցողական երկխոսության հանձնառություն» եռամյա Ծրագիր Պետություն - Մասնավոր հատված երկխոսության բարելավում, կոալիցիաների ստեղծում
- «Ձեռնարկատիրական հմտությունների զարգացում, քոչինգ, ինկուբացիա» Սկսնակ ձեռներեցների ուսուցում, ֆինանսավորում
- PPD Պետություն- Մասնավոր հատված երկխոսության սեմինար Բելոռուսիայի բիզնես շահերը ներկայացնող կառույցների համար
- ՓՄՁ-ների փորձի փոխանակման ծրագիր ՀՀ-Էստոնիա
Եվրոպական միության ֆինանսավորմամբ գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվել է «իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` գործընկերներ` «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ: Ծրագրի տևողությունը 34 ամիս է եղել:
Ծրագրի հիմնական նպատակը ՔՀԿ-ների և ՔՀԿ-ների կոալիցիաների՝ 9 թիրախային ոլորտներում հանրային քաղաքականությունների մշակման գործընթացի վրա ազդեցության ուժեղացումն է, իսկ առանձին նպատակ են հանդիսացել ՔՀԿ-ների՝ կոալիցիաների կառուցման կարողությունների ուժեղացումը, նրանց մասնակցությունը հանրային քաղաքականությունների ձևավորման գործընթացներին, թիրախային ոլորտներում խնդիրների հատկորոշումը և համապատասխան քաղաքականությունների մշակումը, ինչպես նաև տեղական ինքնակառավարման ու կենտրոնական պետական մարմինների հետ քաղաքականությունների մշակման գործընթացում կառուցողական և ռազմավարական փոխգործակցությունը:
Ծրագրի թիրախային ոլորտներն էին արդարադատությունը, մարդու իրավունքները, կրթությունը, սոցիալական ոլորտը /հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում/, բիզնեսը, հանրային ֆինանսների կառավարումը, գյուղատնտեսությունը, էներգետիկան և տնտեսությունը:
Ծրագիրը իրականացվել է 2017թ․ մինչև 2019թ․։
«Ձեռնարկատիրական հմտությունների զարգացում, քոչինգ, ինկուբացիա» Սկսնակ ձեռներեցների ուսուցում, ֆինանսավորում, ինկուբացիա: Ծրագրի շրջանակներում Ասոցիացիան ԱՅ Էյ Բի սենթըր-ի հետ համատեղ, մշակել է սկսնակների դասընթացի մոդուլը, գործարար ծրագրերի ձևաթղթերը, այնուհետև իրականացրել ֆինանսավորում ստացած շահառուների Ինկուբացիան։
EUROCHAMBRES-ի կողմից ֆինանսավորվող EastInvest2 ծրագրի շրջանակներում մշակվել և Բելոռուսիայի Մինսկ քաղաքում մեկշաբաթյա դասընթացներ է անցկացվել տեղի բիզնես շահերը ներկայացնող կառույցների համար՝ պետություն-մասնավոր հատված երկխուսություն թեմայով։
EUROCHAMBRES-ի ֆինանսավորմամբ, EastInvest2-ի ծրագրի շրջանակներում, Փորձի փոխանակման ծրագիր Էստոնիա ՓՄՁ Ասոցիացիայի հետ: ՓՄՁ-ներին վերաբերող օրենսդրության ուսումնասիրում, ՀՀ-ում իրավական ակտերի ՓՄՁ Թեստավորման հայեցակարգի մշակում ներկայացում։
- «Սոցիալական ձեռնարկատիրություն» Հարկման առանձնահատկությունները
- Հարկային օրենսգրքի իրազեկման սեմինար
- ԱԼԳ երկրների ՓՄՁ Միասնական խնդիրների փաստաթղթի ձևավորում
Strong CSO’s ծրագրի շրջանակներում, «Սոցիալական ձեռնարկատիրություն» Հարկման առանձնահատկությունները Ասոցիացիան մշակել է ՀԿ-ների հարկման առանձնահատկույթւնները թեմայով դասախոսություն և վարել այն շահառուների համար։
Սեփական ռեսուրսներով մշակել և կազմակերպվել է երկօրյա իրազեկման դասընթաց 2018թ-ի հունվարից ուժի մեջ մտնող Հարկային օրենսգրքի ՓՄՁ-ներին վերաբերող դրույթների մասին։
EUROCHAMBRES-ի ֆինանսավորմամբ, EastInvest2-ի ծրագրի շրջանակներում Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում, տեղի ունեցավ Հայաստան, բելոռուսիա, Վրաստան, Մոլդովա, Ադրբեջան երկրների ՓՄՁ-ների վերաբերող ընդհանուր խնդիրների ամփոփում, մեկ միասնական փաստաթղթի ձևավորում; Ասոցիացիան ներկայացնում էր հարկային և մաքսային բլոկի խնդիրները։
2016թ․ իրականացված ծրագրեր
- Բիզնես ասոցիացիաների դերը տնտեսական քաղաքականությունների մշակման հարցերում
- Համայնքային Զարգացում Սոցիալական Ձեռնարկատիրության միջոցով
- Երիտասարդ գործարարների համահայկական ֆորում
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ տնտեսագիտական ֆակուլտետների ԲՈՒՀ-երի ուսանողների համար դասընթացներ: Ասոցիացիան մշակեց և ներկայացրեց Բիզնես ասոցիացիաների/միությունների դերը, տնտեսական քաղաքականությունների մշակման հարցերում» խորագրով թեման:
Համայնքային Զարգացում Սոցիալական Ձեռնարկատիրության Միջոցով ծրագրի շրջանակներում Ասոցիացիան մեկշաբաթյա դասընթացների մոդուլ մշակեց և անցկացրեց շահառուների համար: Այնուհետև ծրագրի ավարտին Ասոցիացիան ի դեմս նախագահ Հակոբ Ավագյանի ներգրավվեց ընտրող հանձնաժողովում, որտեղ ընտրվեցին և ֆինանսավորվեցին տասնյակից ավելի սոցիալական ձեռնարկատիրություններ։
Երևանի և հարակաից մարզերի Երիտասարդ գործատուների միության նախաձեռնությամբ կազմակերպված երիտասարդ գործարարների համահայկական ֆորումին, Ասոցիացիան մշակեց և ներկայացրեց ՀՀ-ում հարկային արտոնությունները թեմայով սեմինար: Ինչպես նաև մասնակցեց ներդրումներ ՀՀ-ում աշխատաժողովի մոդերացիային։
- Կոռուպցիոն ռիսկերը բիզնես ոլորտում
- ՄՁ Հարկային դաշտի վերլուծություն
- Տնտեսական հնարավորություների շաբաթ
- Ուսանողը ապագա գործարար
ԵՄ ֆինանսավորմամբ, Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպվող կոռուպցիայի դեմ պայքարի միջոցառումների շարքում Ասոցիացիան վերհանեց և մշակեց բիզնես ոլորտի կոռուպցիոն ռիսկերը փաստաթուղթը: Որը ներկայացվեց և կլոր սեղաններ կազմակերպվեց շահագրգիռ կողմերի, այդ թվում պետական մարմինների հետ: Փաստաթղթում տեղ գտած խնդիրների մեծ մասը մեկ տարի անց ներառվեցին ՀՀ ԿԱ ՊԵԿ հակակոռուպցիոն միջոցառումների ռազմավարության փաստաթղթում։
ՎԶԵԲ Գործարարության աջակցման գրասենյակի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ Ասոցիացիան գրասենյակի հետ համատեղ մշեկց և ներկայացրեց «2013-15թթ ՓՄՁ Հարկային դաշտի վերլուծությունը»։
GIZ ի ֆինանսավորմամբ կազմակերպված «Տնտեսական հնարավորությւոնների շաբաթ» ցուցահանդես միջոցառումների շրջնակներում, որը նվիրված էր ՀՀ-ում գործունեություն ծավալող սիրիահայ գործարարներին, Ասոցիացիան մշակեց և ներկայացրեց դասընթաց-սեմինար՝ հարկային օրենսդրության հնարավորությունները, պետական գնումներին մասնակցության հնարավորությունները թեմաներով։
Երևանի և հարակից մարզերի Երիտասարդ գործատուների միության նախաձեռնությամբ, Ասոցիացիան մշակեց և ներկայացրեց «Ուսանողը ապագա Գործարար» դասընթացների իրավական մասը՝ գրանցում, հարկային պլանավորում, բիզնեսի վարում։
- EU4BUSINESS Week
- Startup Europe Week
- Սկսնակ սիրիահայ գործարարների ուսուցում, գործարար ծրագրերի ֆինանասավորում
EUROCHAMBRES–ի ֆինանսավորմամբ, EastInvest2 ծրագրի շրջանակներում Ասոցիացիան Երևանում կազմակերպեց EU4Business մեկշաբաթյա միջոցառումը: Որը նվիրված բիզնես պետություն-մասնավոր հատված երկխոսության բարելավմանը, բիզնես շահերը ներկայացնող կառույցների կարողությունների զարգացմանը։
"Startup Europe Week" միջոցառումների շրջանակներում Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից կազմակերպվեց սկսնակ ձեռներեցության շաբաթը: Որի շրջանակներում Ասոցիացիան մշակեց «Սկսնակ գործարարների համար առկա հնարավորությունները» դասընթացի մոդուլը և ներկայացրեց շահառուներին։
ՓՄՁ ԶԱԿ-ի ֆինանսավորմամբ վերջինիս կողմից ֆինանսավորում ստացած սկսնակ սիրիահայ գործարարների համար կազմակերպվեց B2B ոլորտային հանդիպումներ՝ հանրային սննդի և ավոտտեխսպասարկման ոլորտի տեղացի փորձառու Ասոցիացիայի նդամ հանդիսացող գործարարների հետ: Ասոցիացիայի միջամտությամբ կնքվեցին համագործակցության պայմանագրեր menu.am ի, gutap.am –ի, և այլ մատակարար-գնորդ կազմակերպությունների հետ։
2015թ․ իրականացված ծրագրեր
- «Ինչպես սկսել բիզնես» դասընթաց այլընտրանքային պատիժ կրող կանանց համար
- Բիզնես շահերը ներկայացնող կառույցների դերը կոռուպցիայի դեմ պայքարում
- Երիտասարդների Ձեռնարկատիրական գործունեության խթանում
Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ-ի ֆինանսավորմամբ կազմակեպվեց երկօրյա դասընթաց այլընտրանքային պատիժ կրող կանանց համար: Ասոցիացիան մշակեց «Ինչպես սկսել բիզնես» դասընթացի մոդուլը և ներկայցրեց շահառուներին:
ԵՄ ֆինանսավորմամբ, Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպվող կոռուպցիայի դեմ պայքարի միջոցառումների շարքում, Ասոցիացիան մշակեց և ներկայացրեց Բիզնես շահերը ներկայացնող կառույցների դերը կոռուպցիայի դեմ պայքարում խորագրով վերլուծություն, ներառելով աշխարհի փորձը և տեղական կազմակերպությունների հաջողված օրինակները։
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Երիտասարդական միջոցառումների իրականացման» ՊՈԱԿ-ի ֆինանսավորմամբ իրականացվեց մարզերի երիտասարդների համար Երիտասարդների Ձեռնարկատիրական գործունեության խթանում դասընթացը: Ասոցիացիան մշակեց ձեռնարկատիրական գործունեության իրկանացման համար իրավական դաշտի դասընթացի մոդուլը: Այնուհետև իրականացվեց երկօրյա դասընթաց շահառուների համար:
- Ազգային Բիզնես Ինկուբատորի հայեցակարգի կազմում, ներկայացում
- ԱՊՀ երկրների Երիտասարդ գործարարների Անդրանիկ Կոնգրես
- ՓՄՁ-ների օրենսդրական իրազեկման արշավ
ՓՄՁ ԶԱԿ-ի և ՎԶԵԲ Գործարարության աջակցման գրասենյակի հետ համատեղ, Ասոցիացիան մշակեց ՀՀ-ում Ազգային Բիզնես Ինկուբատորի ստեղծման Հայեցակարգը, որը ներկայացվեց շահագրգիռ կողմերին 2015թ-ին սեպտեմբերին: Այնուհետև լրամշակված տարբերակը ներկայացված ՀՀ վարչապետին կից գործող ՓՄՁ զարգացման խորհրդում:
ԱՊՀ երկրների երիտասարդ գործարարների առաջին կոնգրես, որտեղ ՀՀ-ն ներկայացնում էին Ասոցիացիան և Երիտասարդ գործատուների միությունը: Նպատակն էր ներկայացնել երկրների ընդհանուր խնդիրները, ստեղծել համագործակցության նոր հարթակներ: Քառօրյա համաժողովի ընթացքում ձևավորվեց մեկ միասնական փաստաթուղթ հետագա համագործակցության համար:
Օրենսդրական իրազեկման ԱՆՎՃԱՐ արշավների կազմեկրպումը բխում է Ասոցիացիայի հիմնական կանոնադրական նպատակներից և այն պարտադիր տարեկան միջոցառում է: Նախօրոք մշակվում է իրազեկման մոդուլը, տեղեկաթերթիկներն ու շնորհանդեսը: Մոդուլը մշակվում է հնարավորինս պարզ, ոչ իրավական ակտերի լեզվով այլ ավելի բացատրական և կիրառական օրիենակներով հագեցած: Որպես կանոն իրականացվում է սկզբում մարզային, իսկ հետո նոր մայրաքաղաքում հանդիպումների շարքով: Ասոցիացիան այն միակ կառույցներից է, ով ընդառաջ գնալով իր շահառու անդամների, նույնիսկ իրազեկման սեմինարներ իրականացրեց հենց տոնավաճառներում, առևտչի իրականացման վայրերում:
ՀՀ-ում առաջին անգամ, ՎԶԵԲ Գործարարության Աջակցության գրասենյակի միջոցներով, ստեղծվեց երկլեզու առցանց անվճար դասընթաց ՀՀ-ում բիզնես սկսելու մասին։