You are currently viewing ԻՐԻՍ ծրագրի ամփոփիչ համաժողովը

ԻՐԻՍ ծրագրի ամփոփիչ համաժողովը

Սեպտեմբերի 9-ին Հոլիդեյ Ինն հյուրանոցում տեղի ունեցավ Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ)՝ Ավստրիական Կարմիր խաչի, Հայկական կարիտասի, Սիրիահայերի հիմնախնդիրների համակարգման կենտրոն ՀԿ-ի և ՓՄՁ համագործակցության ասոցիացիա ՀԿ-ի հետ համագործակցությամբ հրավիրված ԵՄ կողմից ֆինանսավորված Սիրիահայերի եւ տեղացիների դիմակայունության բարձրացում (ԻՐԻՍ) ծրագրի ամփոփիչ համաժողովը։ Համաժողովին ներկա էին Հայաստանում ԵՄ դեսպան Ն․Գ․ Անդրեա Վիկտորինը, Ավստրիական զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար պրն․ Կլաուս Կապպերը, այլ հյուրեր։ Համաժողովի ընթացքում ներկայացվեցին ծրագրի ձեռքբերումները, ինչպես նաև՝ Հայաստանում ոլորտի մարտահրավերների հնարավոր լուծումների առաջարկներ։

 

Հայկական կարիտասի և ՓՄՁ համագործակցություն ասոցիացիա ՀԿ-ի կողմից հիմնադրվել է ԵՄ ԻՐԻՍ բիզնես ինկուբատոր հիմնադրամը՝ որպես անկախ մարմին, որն իրականացնում է բիզնես ինկուբացիայի ամբողջ փուլը, այդ թվում վերապատրաստումներ, քոչինգ, մենթորիգ և հասանելություն դեպի ֆինանսներ՝ վարկերի և դրամաշնորհների տեսքով։ Հայտադիմումների ընդունման 2 փուլերի արդյունքում ԻՐԻՍ ակադեմիայի միջոցով աջակցություն են ստացել 102 ձեռներեց, և վերջիններիս բիզնեսների ֆինանսական աջակցման համար առանձնացվել է 449 միլիոն ՀՀ դրամ՝ վարկերի և դրամաշնորհների տեսքով։

 

Սիրիահայերի հիմնախնդիրների համակարգման կենտրոն ՀԿ-ն իր ինֆոհաբի միջոցով երաշխավորում էր, որ բոլոր կազմակերպությունների կողմից սիրիահայերին տրամադրվող ծառայությունների ամբողջ շրջանակը հավաքագրվի և հասանելի լինի Հայաստանում բնակվող բոլոր սիրիահայերին։

Թողնել պատասխան