ԻՐԻՍ Բիզնես ինկուբատորն (ԻՐԻՍ ԲԻ) ստեղծվել է 2019-ին «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության եւ «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից՝ «Սիրիահայերի եւ տեղացիների դիմակայունության բարձրացում» ծրագրի շրջանակում: Ծրագիրը ֆինանսավորվում է Սիրիական ճգնաժամին ի պատասխան ստեղծված ԵՄ տարածաշրջանային Թրասթ ֆոնդի՝ «ՄԱԴԱԴ» ֆոնդի, Ավստրիական զարգացման համագործակցության եւ Ավստրիական Կարմիր խաչի կողմից։
Հայտադիմումների ընդունման առաջին փուլը հայտարարվեցր 2019 թ․-ի հոկտեմբերին, որի արդյունքում ինկուբատորն ստացավ շուրջ 600 դիմում սիրիահայ եւ տեղացի ձեռներեցներից: 2020 թ․-ի փետրվարին լավագույն 160-ն ընտրվեց` մասնակցելու բիզնես գաղափարների ներկայացման դասընթացին, ապա` մի քանի օր անց, նրանք ժյուրիին ներկայացրեցին իրենց բիզնես նախաձեռնությունները: Հաղթահարելով նախընտրական փիչինգը` 99 մասնակից հրավիրվեց բիզնես մոդելավորման դասընթաց/աշխատարան, որի ավարտից հետո 73 հաջողված նախաձեռնությունները դարձան ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի 3 հիմնական՝ SPARK, BUILD, START ծրագրերի ռեզիդենտներ ու ընդունվեցին ԻՐԻՍ ակադեմիա։ ԻՐԻՍ ակադեմիան անհատական մոտեցում է ցուցաբերում ծրագրերի բոլոր ռեզիդենտներին` օգնելով նրանց թե՛ անհատապես, եւ թե՛ որպես թիմ ստանալու անհրաժեշտ գիտելիքներ ու գործիքակազմ՝ մրցունակ բիզնես նախաձեռնությունները կյանքի կոչելու կամ զարգացնելու համար։
Հոդվածին ծանոթանալու համար անցեք հղումով։



