ՓՄՁ Ասոցիացիան այս պահին իրականացնում է հետևյալ ծրագրերը
«Սիրիահայերի և տեղացիների դիմակայունության բարձրացում»
«Սիրիահայերի և տեղացիների դիմակայունության բարձրացում»ծրագիրը իրականացվում է Ավստրիական Կարմիր խաչի ղեկավարած կոնսորցիումի կողմից, որի անդամներն են «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ը, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ն և «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ն, «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպությունը ծրագրի ասոցացված գործընկերն է։
ԻՐԻՍ ծրագիրը ֆինանսավորվում է սիրիական ճգնաժամին ի պատասխան ստեղծված ԵՄ տարածաշրջանային Թրասթ ֆոնդի՝ “ՄԱԴԱԴ” ֆոնդի, Ավստրիական զարգացման համագործակցության և Ավստրիական Կարմիր խաչի կողմից։
Ծրագրի ընդհանուր նպատակն է` նպաստել ինտեգրման ազգային քաղաքականության բարելավմանը, որը ուղղված է Հայաստանում սիրիահայերի արժանապատիվ կյանքի ապահովմանը՝ լիարժեք պաշտպանության և ինտեգրման միջոցով:
Ծրագրի խնդիրն է` բարելավել սիրիահայերի և տեղացիների սոցիալ-տնտեսական կայունությունն ու ամրապնդել Հայաստանում տնտեսական աճի ինստիտուցիոնալ կարողությունները:
Ծրագրի տնտեսական ինտեգրման բաղադրիչի շրջանակում ՓՄՁ համագործակցություն ասոցիացիա ՀԿ-ն Հայկական Կարիտասը-ի հետ համագործակցությամբ, Երևանում հիմնել են ԻՐԻՍ բիզնես ինկուբատոր:
ԻՐԻՍ Բիզնես Ինկուբատորը նպատակ ունի դառնալ սկսնակ ընկերությունների ապագա սերունդների կայուն զարգացման գործիք և նորարարական մոտեցումների միջոցով խթանել ձեռնարկատիրական մշակույթի զարգացումը Հայաստանում: ԻՐԻՍ բիզնես ինկուբատորը սիրիահայ և տեղացի ձեռնարկատերերին տրամադրում է բիզնեսի զարգացման ծառայությունների ամբողջական շղթա, ներառյալ դասընթացներ, քոուչինգ, մենթորինգ, ինչպես նաև ֆինանսավորում՝ դրամաշնորհների և փոխառությունների միջոցով: ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի տեսլականն է դառնալ ազգային բիզնես ինկուբատոր սկսնակ ընկերությունների համար․ ինկուբատորի հիմնական խնդիրը կայուն և մրցունակ ՓՄՁ-ների ստեղծումն ու զարգացումն է՝ ձեռներեցների բիզնես գաղափարների աջակցության և շուկա դուրս բերելու նպատակով:
«Բաց հասանելիության ձեռներեցություն․ կանանց կողմից ղեկավարվող
կանաչ ձեռնարկությունների էկոհամակարգի ձևավորում»
Ծրագիրը նախատեսում է համայնքներում որպես առաջնորդ հանդես եկող կանանց ներգրավումը նորարարական մոտեցումներով բիզնես գործունեությանը՝ համատեղ ձեռներեցության և ազատ հասանելիության մոտեցումների միջոցով նպաստելու Հայաստանում ներառական և կայուն տնտեսական զարգացմանը:
Հիմնական նպատակն է կին ձեռներեցների նոր սերնդի զորակցության միջոցով բերելու հարատև դրական սոցիալական և էկոլոգիական ազդեցություն:
Սույն նախաձեռնությունը ֆինանսավորվում է ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի կողմից:

Երիտասարդների կողմից առաջնորդվող նորարարական գաղափարների համատեղ նախագծում և ինկուբացիա

ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիան (ՓՄՁՀԱ) ՄԱԿ-ի Կոլբա Լաբի «Ապագայի Լաբորատորիաներ» ծրագրի շրջանակներում իրականացնում է «Երիտասարդների կողմից առաջնորդվող նորարարական գաղափարների համատեղ նախագծում և ինկուբացիա» ծրագիրը։
Ծրագիրը բաղկացած է 3 փուլից։ Առաջին երկու փուլերում կանցկացվեն բիզնես ոլորտին առնչվող կարճատև դասընթացներ: Երրորդ փուլում մասնակիցները կմշակեն Հայաստանում բիզնես միջավայրի բարելավման ապագայի սցենարներ։ Լավագույն սցենարները ոլորտի մասնագետների կողմից կվերածվեն գործնական առաջարկությունների։ Այս առաջարկությունները կներկայացվեն կառավարությանը և հասարակությանը: