ՓՄՁ Ասոցիացիան ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի ֆինանսավորմամբ իրականացվող «Բաց հասանելիության ձեռներեցություն․կանանց կողմից ղեկավարվող կանաչ ձեռնարկությունների էկոհամակարգի ձևավորում» ծրագրի շրջանակներում հայտարարում է տեխնիկական աջակացության մրցույթ բնության հետ կապված ձեռներեցությամբ զբաղբվող կին ձեռներեցների համար: Մրցույթի նպատակն է տեխնիկական աջակցություն ցուցաբերել բնության հետ կապված ձեռներեցությամբ զբաղվող կամ զբաղվելու ցանկություն ունեցող կանանց՝ մեղմել վերջիններիս բիզնես գործունեության արդյունքում բնության վրա ազդող հետևանքը:

Ովքեր կարող են մասնակցել

1-ին խումբ շահառուներ:

Ձեռներեցությամբ զբաղվող կանայք, որոնց բիզնես գործունեությունը ծավալվում է ոչ պակաս քան երեք տարի, տվյալ գործունեությունը ծավալվում է սույն ծրագրի համար առաջնահերթություն համարվող ՀՀ մարզերում (այսուհետ առաջնահերթ մարզեր) և որ տվյալ բիզնես գործունեությունը ունի ուղղակի կամ անուղղակի բնապահպանական ազդեցություն:

2-րդ խումբ շահառուներ:

Ձեռներեցությամբ զբաղվելու ցանկություն և նորարական բիզնես գաափար ունեցող կանայք (անկախ գրանցված լինելու փաստից), որի իրականացման դեպքում տվյալ բիզնես գործունեությունը ուղղակի կամ անուղղակի բնապահպանական ազդեցություն կունենա:

Բիզնես ոլորտներ

Սույն ծրագրի բիզնես ոլորտներն ընդգրկում են, բայց չեն սահմանափակվում, գյուղատնտեսության ճյուղերից՝
մեղվապահությունը, կաթի մթերումը/վերամշակումը, հատապտուղների հավաքչարարությունը, գյուղմթերքի
մթերումը, վերամշակումը: Զբոսաշրջության ճյուղերից՝ էկո/ագրո տուրիզմ/արշավներ, և այլն:

Տեխնիկական աջակցության չափը

1-ին խումբ շահառուները, ում գործարար ծրագրերը հավանության կարժանան հանձնաժողովի կողմից, սույն
ծրագրի շրջանակներում կստանան առավելագույնը 15 000 ԱՄՆ դոլլարին համարժեք ՀՀ դրամի տեխնիկական
աջակցություն:
2-րդ խումբ շահառուները, ում գործարար ծրագրերը հավանության կարժանան հանձնաժողովի կողմից, սույն
ծրագրի շրջանակներում կստանան առավելագույնը 5 000 ԱՄՆ դոլլարին համարժեք ՀՀ դրամի տեխնիկական
աջակցութուն:

Ծրագրում ընդգրկված առաջնահերթ մարզեր:

Արագածոտն, Գեղարքունիք, Լոռի, Կոտայք, Շիրակ, Վայոց Ձոր, Սյունիք, Տավուշ

Ստացված հայտերը քննվելու են հատուկ այդ նպատակով ոլորտի մասնագետներից կազմված անկախ գնահատման խորհրդի կողմից: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել սույն հայտը և ուղարկել [email protected] էլ.փոստի հասցեին՝ «Թեմա» բաժնում նշելով «Մրցույթին մասնակցության հայտ», մինչև ս.թ. օգոստոսի 21-ը, ժամը 18.00-ն:

Կապ

© ՓՄՁ ՀԱ, 2014-2021

0