Մենք առաջարկում ենք

Շահերի պաշտպանություն և իրավախորհրդատվություն

  • Ասոցիացիայի անդամների շահերի պաշտպանություն
  • Հանրային կառավարման մարմինների հետ խնդիրների լուծման և արդյունավետ հաղորդակցման աջակցություն

Համագործակցության ՀՀ Կառավարության և Ազգային Ժողովի հետ

  • ԱԺ-ՓՄՁ հարթակում օրենսդրական փոփոխությունների իրականացում
  • ՈՒղղակի կապ ՀՀ Կառավարության և գերատեսչությունների հետ
  • Մասնավոր-հանրային երկխոսության շրջանակում խնդիրների բարձաձայման հնարավորություն

Կապերի ստեղծում

  • Միայն Ասոցիացիայի անդամների համար միջոցառումների մասնակցություն։
  • Անմիջական ու ազնիվ կապի շնորհիվ փորձի և գիտելիքի փոխանակման հնարավորություն։
  • Ստեղծե՛ք պետական և մասնավոր ոլորտների առաջնորդների հետ՝ մասնակցելով Ասոցիացիայի կազմակերպած միջոցառումներին։

Հայաստանում ՓՄՁ ոլորտի զարգացմանը մասնակից դառնալու հնարավորություն

  • ՀՀ կառավարության կողմից հաստատված ՓՄՁ զարգացման ռազմավարության իրականացմանը և մշակմանը մասնակից դառնալու հնարավորություն։
  • Ասոցիացիայի ռազմավարության իրականացմանը և մշակմանը մասնակից դառնալու հնարավորություն։
  • Դարձեք ավելի տեսանելի ոլորտի ու հանրության համար՝ ակտիվ հանրային դեր կատարելով ՓՄՁ Ասոցիացիայի շրջանակում։

Այլ առավելություններ

  • Անդամների կողմից արտադրվող ապրանքների և ծառայությունների վաճառք՝ միության մյուս անդամների հատուկ զեղչերով։
  • Անդամների համար Ասոցիացիայի կողմից կազմակերպվող միջոցառումների մասնակցությունը հասանելի է զեղչված։
  • Ասոցիացիայի կողմից մատուցվող ծառայությունները հասանելի են անդամներին զեղչված։

Հաճախ տրվող հարցեր

Անդամավճարն օգտագործվելու է Ասոցիացիայի գործունեությունն ապահովելու համար։ Այդ գումարներով ապահովվելու է աշխատակազմի աշխատավարձը, հոգալու ենք անդամների շահերի պաշտպանության ու գրասենյակը պահպանելու ծախսերը։

Դրամաշնորհները տրվում են որոշակի նպատակով և միշտ չէ, որ այն լիարժեք համընկնում է Ասոցիացիայի կանոնադրական նպատակների հետ։ Ուստի անդամավճարն անհրաժեշտ է, եթե նպատակ ունենք ապահովելու անդամների շահերի որակյալ պաշտպանություն։

Այո, պարբերաբար Ասոցիացիան մասնակցում է դրամաշնորհային մրցույթներին, որոնք մոտ են Ասոցիացիայի կանոնադրական նպատակներին։ Մեր ռազմավարությունն է, որ այդ դրամաշնորհների միջոցով հզորացվի Ասոցիացիայի գործիքակազմը, ստեղծվեն նոր հնարավորություններ։

Ասոցիացիան որդեգրել է թափանցիկ կառավարման սկզբունքը և տարեկան ֆինանսական հաշվետվությունները հասանելի են Ասոցիացիայի կայքում։ Բացի այդ Ասոցիացիան տալիս է մանրամասն հաշվետվություններ իր գործունեության մասին։

Ղեկավարման բարձրագույն օղակը Կառավարման խորհուրդն է, որը ընտրվում է անդամների կողմից՝ կազմակերպության համագումարին։ Յուրաքանչյուր անդամ կարող է մասնակցել ընտրություններին, ընտրվել խորհրդի կազմ։ Խորհրդի նիստերը բաց են բոլոր խորհրդի անդամների համար։

Կառավարման խորհրդի կողմից մշակվում են և ներ են դրվում կորպորատիվ կառավարման լավագույն փորձով հիմնավորված ընթացակարգերը։ Վերջիններիս նպատակն է ապահովել կազմակերպության կայացումը ու երաշխավորել, որ Ասոցիացիայի գործունեությունը անձով պայմանավորված չի լինի։

Ասոցիացիան խրախուսում է անդամներին մասնակցել Ասոցիացիայի գործունեությանը։ Պարզապես դիմեք աշխատակազմին և ներկայացրեք ձեր առաջարկները, դիտողություններ։ Ակտիվ անդամները, իրենց նախաձեռնողականության շնորհիվ, նպաստում են Ասոցիացիայի գործունեության էլ ավելի արդյունավետ կատարմանը։

Ասոցիացիան հորդորում է անդամներին իսկույն տեղեկացնել պետական ցանկացած մարմնի հետ խնդիր ունենալու դեպքում և գրավոր ներկայացնել խնդիրը։ Այդ գրավոր դիմումի հիման վրա Ասոցիացիան կապվում է տվյալ պետական մարմնի հետ և իր ողջ ռեսուրսով նպաստում է գործի արդար քննությանը, վերլուծությանը և հանգուցալուծմանը։

Ասոցիացիան պատրաստ է կանգնել իր անդամի կողքին և ապահովել ցանկացած խնդրի արդար լուծումը։ Թե՛ նպաստել ենք հարկային տուգանքների որոշումների չեղարկմանը, թե՛ աջակցել ենք մեր անդամներին ստանալ Կովիդ-19 շրջանակում կառավարության կողմից տրվող աջակցությունը, թե՛ մեր ջանքերի շնորհիվ ամբողջ ոլորտ ներառվել է աջակցման ծրագրերում։

Անդամակցության պայմանագիրը կնքելուց հետո՝ յուրաքանչյուր ամսվա վերջում Ասոցիացիան էլեկտրոնային եղանակով դուրս է գրելու անդամավճարի հաշիվը, որը ենթակա է վճարման բանկային փոխանցմամբ՝ Ասոցիացիայի բանկային հաշվին։

Կապ

© ՓՄՁ ՀԱ, 2014-2020

0