Դեկտեմբերի 2-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի և ՓՄՁ աշխատանքային խմբի հանդիպում է կայացել:
ՓՄՁ աշխատանքային խմբի անդամների հետ որոշվեց առկա խնդիրների ամբողջական գույքագրում կատարել և ըստ առաջնահերթության, հանդիպում-քննարկումներ կազմակերպել։
Բաբկեն Թունյանը տեղեկացրեց, որ գործելու է նաև տնտեսական հարցերի արագ արձագանքման աշխատանքային խումբ, որի նպատակն է գործարարների առջև ծառացած խնդիրների հրատապ լուծումը: