«Սիրիահայերի և տեղացիների դիմակայունության բարձրացում» ծրագիր

«Սիրիահայերի և տեղացիների դիմակայունության բարձրացում» ծրագիրը իրականացվում է Ավստրիական Կարմիր խաչի ղեկավարած կոնսորցիումի կողմից, որի անդամներն են «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ը, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ն և «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ն․«Սեյվ դը չիլդրեն» կազմակերպությունը ծրագրի ասոցացված գործընկերն է։

ԻՐԻՍ ծրագիրը ֆինանսավորվում է սիրիական ճգնաժամին ի պատասխան ստեղծված ԵՄ տարածաշրջանային Թրասթ ֆոնդի՝ ՛ՄԱԴԱԴ՛ ֆոնդի, Ավստրիական զարգացման համագործակցության և Ավստրիական Կարմիր խաչի կողմից։

ԻՐԻՍ բիզնես ինկուբատորը, հանդիսանալով ԻՐԻՍ ծրագրի տնտեսական բաղադրիչ՝ նպատակ ունի դառնալ սկսնակ ընկերությունների ապագա սերունդների կայուն զարգացման գործիք և նորարարական մոտեցումների միջոցով խթանել ձեռնարկատիրական մշակույթի զարգացումը Հայաստանում: ԻՐԻՍ բիզնես ինկուբատորը սիրիահայ և տեղացի ձեռնարկատերերին տրամադրում է բիզնեսի զարգացման ծառայությունների ամբողջական շղթա, ներառյալ դասընթացներ, քոուչինգ, մենթորինգ, ինչպես նաև ֆինանսավորում՝ դրամաշնորհների և փոխառությունների միջոցով: ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի տեսլականն է դառնալ ազգային բիզնես ինկուբատոր սկսնակ ընկերությունների համար․ ինկուբատորի հիմնական խնդիրը կայուն և մրցունակ ՓՄՁ-ների ստեղծումն ու զարգացումն է՝ ձեռներեցների բիզնես գաղափարների աջակցության և շուկա դուրս բերելու նպատակով:

 

 

Հունիս 2018- Սեպտեմբեր 2021