Շուտով հայտնի կդառնան ԻՐԻՍ Բիզնես Ինկուբատորի SPARK դրամաշնորհային ծրագրի հաղթողները

հուլիս 3, 2020|Նորություններ (հղումներ)

ՓՄՁ Ասոցիացիայի համահիմնադրած ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի SPARK ծրագրի բիզնես պլանների առցանց ներկայացումները հաջողությամբ ավարտվեցին։ Շնորհավորում ենք բոլոր մասնակից ռեզիդենտներին և մաղթում կանաչ ճանապարհ։
 Շնորհակալություն ենք հայտնում մեր ժյուրիի անդամներին, ովքեր իրենց փորձով և հմտություններով ոչ միայն ճիշտ գնահատեցին այլ նաև ոգեշնչեցին մեր SPARK ծրագրի բոլոր ռեզիդենտներին։
 Հիմնվելով ժյուրիի գնահատման ընդհանուր արդյունքների վրա՝ հաղթող նախագծերը կհայտարարվեն գալիք շաբաթվա մեջ և կստանան մինչև 2,5 մլն ՀՀ դրամ դրամաշնորհ և/կամ տեխնիկական աջակցություն։ 

Ուրախ ենք, որ անգամ ներկա համաշխարհային ճգնաժամի ժամանակ, մենք շարունակում ենք խրախուսել և աջակցել մեր ռեզիդենտների բիզնեսների զարգացմանը։