«Հայաստանի ՓՄՁ ոլորտի արդյունավետ զարգացման նոր ռազմավարություն» ծրագրի ամփոփման հանդիսավոր նիստ

հունիս 20, 2019|Նորություններ (հղումներ)

Հունիսի 18-ին Գյումրիում տեղի ունեցավ «Հայաստանի ՓՄՁ ոլորտի արդյունավետ զարգացման նոր ռազմավարություն» ծրագրի ամփոփման հանդիսավոր նիստը:
Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես եկան ծրագրի ղեկավար Գրիգոր Ավետիսյանը, «ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիայի» փոխնախագահ Հակոբ վագյանը և Բիզնեսի աջակցության գրասենյակի ղեկավար Գևորգ Պողոսյանը:

ՀԲԿ քարտուղար, «Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի» տնօրեն Գագիկ Վարդանյանը խոսեց ծրագրի անցած ուղու, ունեցած ձեռքբերումների մասին՝ հույս հայտնելով, որ աշխատանքները կկրեն շարունակական բնույթ:

«Հայաստանի սոցիալական ձեռնարկատերերի ասոցիացիայի» նախագահ Սաթիկ Բադեյանը ներկաների ուշադրությանը ներկայացրեց էլեկտրոնային ուսուցման հարթակը, ինչպես նաև ՍՁ-ի կրթական ոլորտում արված աշխատանքներն ու հետագա ծրագրերը։
Գյումրի քաղաքի Բիզնես հաշտարարի պիլոտային գրասենյակի իրավաբան Հայկ Հարությունյանը և Գավառի «Տարածքային բիզնես կենտրոն» ՀԿ-ի նախագահ Անահիտ Շահզադյանը ներկայացրին Գյումրի և Գավառ քաղաքներում բիզնես հաշտարարի ծառայությունների պիլոտային փորձարկման արդյունքները՝ նշելով, որ անկախ ծրագրի ավարտից, այդ աշխատանքները շարունակական են լինելու: