ԳործարաR բիզնես զարգացման հարթակի մեկնարկը տրվեց

հունիս 21, 2019|Նորություններ (հղումներ)

ԳործարաⓇ Բիզնեսի զարգացման հարթակը, որի նպատակն է միավորելու և զարգացնելու Հայաստանի բիզնես միջավայրը, որն իր մեջ ներառում է բոլոր անհրաժեշտ միջոցները և գործիքները։ Միջոցառման շրջաակներում տեղի ունեցավ մի շարք քննարկումներ ՀՀ-ում բիզնես գործունեության, ներդրումների ներգրավման զարգացման ուղիների, խոչընդոտների մասին։ Պետություն-Մասնավոր հատված երկխոսության թեմայի քննարկման հարթակում, ՓՄՁ Ասոցիացիայի համահիմնադիր Հակոբ Ավագյանը նշեց, որ առաջին հերթին անհրաժեշտ է վերականգնել կառավարության և ՓՄՁ֊ների միջև երկխոսությունը, քանի որ դա ձեռներեցության զարգացման առաջին նախադրյալն է։ Ինչպես նաև հիշեցրեց, որ դեռևս նախորդ տարի հունիսի 29-ին, ՀՀ վարչապետի և ՓՄՁ շահերը ներկայացնող հասարակական կառույցների հետ տեղի ունեցած հանդիպման ընթացքում, պայմանավորվածություն ձեռք բերվեց վերականգնել ՀՀ վարչապետին կից գործող ՓՄՁ զարգացման խորհրդի աշխատանքները, ըստ որի պետք է առնվազն եռամսյակը մեկ անգամ նիստեր գումարվեն գործադիրի հետ: Այս հարթակում մինչ օրս ոչ մի նիստ չի գումարվել։ Հուսադրող է, որ որպես ՓՄՁ երկխոսության հարթակ ձևավորվել և գործում է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ՓՄՁ աշխատանքային խմբի երկխոսության հարթակը: