Aries Lunch ընկերության խախտված շահերի վերկանագնում

մայիս 21, 2019|Նորություններ (հղումներ)

Հարգելի Ասոցիացիայի անդամներ, ՓՄՁ-ն ներկայացուցիչներ,
ՓՄՁ Ասոցիացիան, ելնելով իր հիմնադրման հիմնական նպատակներից, մշտապես իրականացնում է ՓՄՁ շահերի պաշտպանությանն ուղղված միջոցառումներ: Դրանց մի մասն իրականացվում է պետություն-մասնավոր հատված երկխոսության միջոցով օրենսդրական փոփոխությունների միջոցով, իսկ մի մասն իրականացվում է կոնկրետ դեպքերում Ասոցիացիայի լիիրավ անդամների շահերը ներկայացնելով պետական մարմիններում և դատարաններում:
Օրեր առաջ, Ասոցիացիայի տնօրեն Տիգրան ԳԱսպարյանի անմիջական ջանքերով և մասնակցությամբ, ՊԵԿ բողոքարկման հանձնաժողով ներկայացվեց բողոք, Ասոցիացիայի լիիրավ անդամ, 2017թ-ի համագումարի պատվիրակ Aries Lunch ընկերության խախտված շահերը վերկանագնելու նպատակով:
Այսօր ստացանք հանձնաժողովի պատասխանն, ըստ որի բողոքը բավարարվել է և Արիես Լանչ ընկերության նկատմամբ կազմված վարչական ԱԿՏ-ն ճանաչվել է անվավեր:

Շնորահակալություն համագործակցության համար Արման Պետրոսյանին, Հակոբ Ավագյանին, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի բողոքարկման հանձնաժողովի անդամներին:
Հատուկ շնորհակալություն Ասոցիացիայի տնօրեն Տիգրան Գասպարյանին, կատարված աշխատանքի համար:
Նշված դեպքերը, երբ Ասոցիացիան ստանձնում է անհատական Ասոցիացիայի անդամների շահերի պաշտպանությունը, հետագայում հիմք են հանդիսանում դրանց պատճառների վերացման օրենսդրական փոփոխությունների առաջարկների ձևավորմանը:
Աոցիացիայի անդամների շահերը պաշտպանված են Ասոցիացիայի կողմից: