Հանդիպում ԱՄՆ ՄԶԳ փորձագետների հետ

հունիս 24, 2019|Հանդիպումներ

Հայաստանի զարգացման հարցերով համագործակցության նոր ռազմավարության մշակման նպատակով ԱՄՆ ՄԶԳ-ն նախատեսում է կատարել ներառական աճի հետ կապված գնահատում/ախտորոշում: Գնահատումը/ախտորոշումը կատարվում է ԱՄՆ ՄԶԳ-ի և Integra Government Services International LLC ընկերության տնտեսագետների կողմից։ Այդ նպատակով այսոր Արիես Լանչում փորձագետներն հանդիպեցին ՓՄՁ ասոցիացիաի հիմնադիր և փոխնախագահ Հակոբ Ավագյանի և ասոցիացիաի անդամներ՝ Արման Պետրոսյանի ՝ Արիես Լանչ ընկերության համահիմնադիր/տնօրեն, Էմիլ Հարությունյան՝ Արկոլադ ընկերության համահիմնադիր/տնօրեն, Սամսոն Գրիգորյան՝ S. Security ընկերության հիմնադիր/տնօրենի հետ, քննարկել Հայաստանում բիզնեսին խոչընդոտող գործոններն ու պատճառները։ Գնահատման/ախտորոշման նպատակը տնտեսական աճը սահմանափակող գործոնների վերհանումն է, որոնք իրենց բնույթով կատարման համար պարտադիր են և դրանց մեղմումը կհանգեցնի առավել սրընթաց և ներառական աճի: