Գործարարության ոլորտում ՄԻՊի գիտաժողով

հուլիս 24, 2019|Ժողովներ

Ասոցիացիայի համահիմնադիր/փոխնախագահ Հակոբ Ավագյանը մասնակցեց Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ Հայաստան-Բուլղարիա-Վրաստան եռակողմ քննարկումներին՝ նվիրված գործարարներրի պաշտպանությանը: Աշխատաժողովին մասնակցել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, Բուլղարիայի և Վրաստանի օմբուդսմանի, ՀՀ պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև փորձագետներ, ԱԺ պատգամավորներ: Հակոբ Ավագյանը ներկայացրեց, որ այս պահին ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հետ նախաձեռնել են ՀՀ-ում Ձեռնարկատիրական հաշտարարի մասին օրենքի ընդունումն ու բիզնես շահերի պաշտպանության ինստիտուտի ներդնումը: Այս թեմայով ևս քննարկում և մտքերի փոխանակում ծավալվեց մարդու իրավունքների պաշտպանի հետ: Պայմանավորվածություն ձեռք բերվեց առանձին քննարկել Ձեռնարկատիրական հաշտարարի մասին օրենքի նախագծի վերջին խմբագրությունը: