ՓՄՁ Աշխատանքային Խմբի 2րդ Հանդիպում

ապրիլ 20, 2019|Հանդիպումներ

Սույն թվականի ապրիլի 20-ին, ԵՄ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում, տեղի ունեցավ ՓՄՁ Աշխատանքային խմբի թվով երկրորդ հանդիպումը՝
Սոցիալական ձեռնարկատիրության զարգացման հայեցակարգը թեմայով:
Հրավիրված ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Գեմաֆին Գասպարյանի մասնակցությամբ ևս մեկ անգամ քննարկվեց ՎԶԵԲ Գործարարության աջակցման գրասենյակի և Սոցիալական ձեռներցության զարգացման ասոցիացիայի, Ս/Ձ փորձագետների հետ համատեղ մշակված ՛՛Սոցիալական ձեռներեցության զարգացման՛՛ հայեցակարգը:
Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց վերոհիշյալ հայեցակարգը ևս մեկ անգամ պաշտոնապես շրջանառել շահագրգիռ գերատեսչություններվ և հաստատել, որպես ուղենիշ ՀՀ-ում սոցիալական ձեռներեցության զարգացման համար:
Իսկ ՀՀ ՏԶՆՆ-ի կողմից այս պահին մշակման փուլում գտնվող ՓՄՁ զարգացման ռազմավարության փաստաթղում անդրադարձ կատարել Ս/Ձ-ին, որպես ձեռներեցության նոր զարգացող տեսակ: