Փոթորիկից հետո. մի քիչ հողեղեն եղեք

Անցած մի քանի ամիսներին կառավարությունը վարչապետի գլխավորությամբ ծրագրերի,տեսլականների մի իսկական փոթորիկ էր կազմակերպել: «Դրսից» նայելու դեպքում կարող էտպավորություն ստեղծվել, թե այդ «փոթորիկի» արդյունքում Հայաստանի գործարարհամայնքի մեջ լավատեսության զարթոնք է:

Իրականությունը, սակայն մեղմ ասած, այդպիսին չէ: Համենայն դեպս, փոքր եւ միջինբիզնեսի շահերը ներկայացնող եւ նրանց խնդիրներին մինչեւ «ուղնուծուծը» ծանոթ «ՓՄՁհամագործակցություն» ասոցիացիայի ղեկավար Հակոբ Ավագյանի հետ մեր զրույցիցայդպիսի տպավորություն չստեղծվեց:

«Հակառակ կառավարության ամպագոռգոռ հայտարարությունների, այս օրերին գերփոքր,սկսնակ բիզնեսի ներկայացուցիչները շարունակում են տառապել տարիներ ի վերձեւավորված, տարրական տրամաբանությունից դուրս, նույնիսկ առկա օրենսդրությանըհակառակ գործող մեխանիզմներից»,- ասում է Ավագյանը ու մի պարզ օրինակ բերում:

Հենց այս օրերին, սկսնակ բիզնեսը լուրջ խնդիրների առաջ է կանգնում, երբ փորձում է ՀԴՄներդրման գրասենյակ ՊՈԱԿից ՀԴՄ ստանալ: Նա արդեն վճարել է այդ ՀԴՄի համար,ծախսեր արել, կահավորել իր բիզնես տարածքը ու ավելի քան մեկ ամիս է սպասում է ՀԴՄին, որ սկսի իր գործունեությունը:

«Ունի՞ արդյոք այլընտրանք մեր բիզնեսը՝ ոչ, քանի որ այդ ՀԴՄ սարքերը վաճառելու եւներդնելու իրավունքը մենաշնորհային կարգավիճակով տրված է բացառապես վերոհիշյալգրասենյակին: Իսկ ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ հստակ սահմանված է,որ ՀԴՄ Ներդրման գրասենյակը հարկատուի դիմումը մերժում կամ բավարարում է,կարգաբերում է ՀԴՄ սարքը, հանձնում հարկատուին, ուշադրություն` մեկ աշխատանքայինօրվա ընթացքում»,- ասում է ասոցիացիայի ղեկավարը եւ նշում, որ նման խնդիրները շատեն:

«ՀԴՄ ունենալչունենալը, հայկական ապրանքի ծագման սերտիֆիկատ ստանալը,վարչական տուգանքները հստակեցնելը, փոքր խմբաքանակով ապրանք ներմուծողներիխնդիրները, հայկական ապրանք արտադրողների եւ սուպերմարկետներիփոխհարաբերությունները, գյուղմթերքի սպառման շղթայի բացակայությունը, սկսնակբիզնեսին աջակցող հստակ գործող մեխանիզմների բացակայությունը, հարկայինօրենսգրքում տեղ գտած խնդրահարույց դրույթները եւ այլն, եւ այլն»,- թվարկում է նա: Ուերբ նմանատիպ հարցերը բարձրացվում են, կառավարությունից ասում են, թե դրանք մանրմունր հարցեր են:

«Սրանք մեր կառավարության համար պստիկ խնդիրներ են: Նրանք զբաղված են լուրջխոշոր ներդրումներ բերելով, իհարկե իրենց իսկ մտերիմների համար բիզնես սկսելու,ներդրումներ անելու ճանապարհները հարթելու հարցերով»,- համոզված է Հակոբ Ավագյանը:

Անցած տարվա աշնանը նորանշանակ կառավարության ղեկավարը ՓՄՁ զարգացմանխորհրդի նիստ էր հրավիրել, եւ ըստ Ավագյանիօրակարգային հարցերի մեծ մասինվերաբերվել է որպես չնչին, էական նշանակություն չունեցող հարցերի: Որոշ հարցերիմասով էլ հաջողվել է հանձնարարականներ կորզել, բայց դրանք մնացել են անկատար:

Այդ նիստի ժամանակ վարչապետը հայտարարել է, թե մինչեւ տարեվերջ էլի կհանդիպեն:Հանդիպում, սակայն, չի եղել: Ավելին, ըստ ՓՄՁ զարգացման խորհրդի կանոնադրության,եռամսյակը մեկ պետք է նիստ հրավիրվի, բայց այս տարվա առաջին եռամսյակը ավարտվելէ, ու նիստ այդպես էլ չի հրավիրվել: Դե, «մանրմունր հարցերով» նիստ հրավիրելուժամանակ երեւի չկա: Մինչդեռ, ինչպես հավաստիացնում է «ՓՄՁ համագործակցություն»ասոցիացիայի ղեկավարը, «2011-ից վարչապետին կից գործող ՓՄՁ զարգացման խորհուրդը,որի կազմում են ՓՄՁ շահերը ներկայացնող հասարակական եւ մասնագիտականկառույցների ներկայացուցիչներ, կարելի է ասել, միակ ստացված երկխոսության հարթակն էեղել մինչ այսօր: Մի շարք կարեւոր օրենսդրական նախաձեռնություններ, փոփոխություններծնվել են հենց այդ հարթակում»:

«Մենք այդպես էլ չկարողացանք խնդիրները լուծել համակարգային ճանապարհով, ոչ թեանձնավորված: Մենք չպետք է վազենք ամեն խնդրի հետեւից անհատական կապերով, թեժգծերին զանգելով, հարցեր լուծելու, հրդեհը հանգցնելու համար: Պետք է գործեն անձերիցանկախ համակարգեր, դրանց վերահսկող մեխանիզմներ եւ որ ամենակարեւորն է՝ պատժիչմեխանիզմներ: Ում մեղքով է սպասում սկսնակ բիզնեսը 40 օր ՀԴՄ ստանալու համար,պետք է կրի նյութական պատասխանատվություն, ում մեղքով է բիզնեսը սպասումկադաստրի վկայականին՝ պետք է կրի պատասխանատվություն, ով չի ընդունում մաքսայինհայտարարագիրը գործարքի գնի մեթոդով ներմուծում ձեւակերպելու համար եւ այլ չգործողօղակների դեպքերումԿարո՞ղ ենք արդյոք համակարգային լուծումներ տալ, ցանկանո՞ւմենք արդյոք կոռուպցիան վերացնել, եթե այո, մենք արդեն հիմա պետք է ականատեսլինեինք աշխատակազմերի ֆունդամենտալ փոփոխությունների, կենսունակ համակարգերիներդրմանը, որոնք ինքնաշխատ կաշխատեին, առանց թեժ գծեր զանգելու, բողոքելու»,-համոզված է ասոցիացիայի ղեկավարը:

«Երբ այսօր «VIber» համակարգով «Lovearmenia»-ից ստանում ենք վարչապետի նկարովհաղորդագրություն «… մենք միայն միասին կարող ենք կառուցել անկախ, անվտանգ,ինտելեկտուալ եւ բարեկեցիկ Հայաստան» պատասխանում ենք՝ մենք, մինչեւ ձեր եւ ձերթիմի մեծամասնության` դրսում բարձր վարձատրվող աշխատանքից հրաժարվելն ուՀայաստան վերադառնալը, միասին էինք մեր ՓՄՁի, մեր գյուղացու առօրյա խնդիրներիհետ: Ձեր գալուց հետո էլ ենք իրենց հետ, եւ եթե մի օր էլի որոշեք գնալ, էլի մնալու ենքմիասին` մեզ հետ: Մենք մեր երկրի տնտեսության խնդիրների ախտորոշման փուլն էինքանցել մինչեւ այդ, լուծումների համար աշխարհի փորձն էլ էինք ուսումնասիրել մինչեւ այդ,լուծումների ու զարգացման ծրագրերի տարբերակներն էլ էինք մշակել մինչեւ այդ:Պարզապես եկեք մի քիչ հողային լինենք, իրականում լինենք միասին եւ Համակարգերներդնենք, որոնք ինքնաշխատ թե ներդրումներ կբերեն, թե եղած բիզնեսի շահերըկպաշտպանեն, թե սկսնակ բիզնեսի ձեռքից կբռնեն ու մրցունակ բիզնես գաղափարըկհասցնեն իր նպատակին», — առաջարկում է Հակոբ Ավագյանը:

http://armtimes.com/hy/article/108360

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *