Գագիկ Խաչատրյանն իր աշխատակիցներին 45 մլն 667 հազար դրամի լեհական շոկոլադ է նվիրել

ՀՀ ԿԱ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն իր աշխատակիցներին լավ աշխատելու համար պարգևատրել է 45 մլն 667 հազար դրամի լեհական շոկոլադներով և հուշանվերներով, իսկ չինովնիկն այդ  ճոխությունն իրեն թույլ է տվել բնականաբար պետական միջոցների հաշվին, ընդ որում՝ պետգնումները կազմակերպելով ափալ-թափալ՝  մեկ անձից ուղիղ գնման միջոցով։

Իհարկե ոչ ոք չի կարող պնդել կամ  հերքել, թե ՊԵԿ աշխատակիցն  Ամանորի նվեր շոկոլադն  իրականում  ստացել է շեֆից, կամ քանի՞ գրամ ու կիլոգրամ է ստացել, ի՞նչ ծագման շոկոլադ վերջապես։ Այս ամենն իհարկե հնարավոր չէ պարզել, բայց ծախսի հրատապությունն ու հիմնավորվածությունն արձանագրված է  2009-ի հաշվետվությունում։ ՊԵԿ-ի նախագահ Գագիկ Խաչատրյանի բարձր ճաշակի, «կամեցողության» ու շռայլությունների մասին օրերս իրենց հիշողություններն էին թարմացրել  Ֆեյսբուքյան մի քանի ակտիվ օգտատերեր և տնտեսագետ Արտակ Մանուկյանի էջին լուրջ քննարկում էին ծավալել։

Լեհական շոկոլադի պահանջարկի ու պետական համակարգում նույնօրինակ  սինդրոմի շուրջ էDialogue.am-ի հարցազրույցը՝ տնտեսագետ Արտակ Մանուկյանի հետ։

-ՊԵԿ-ը տույժ տուգանքներ, շատ հարկեր  հավաքագրելու համար իր աշխատակիցներին պարգևատրել է լեհական շոկոլադներով, և այս խրախուսանքն արժեցել է 45 667 հազար դրամ։ Ոմանք այն կարծիքին են, որ արտաբյուջեից թույլ տրված ճոխությունն ընդունելի է այն պարզ պատճառով, որ այն գոյանում է նույն աշխատակիցների հարկահավաքման 10 տոկոսից։ Փաստորեն  ճոխություն՝ արտաբյուջեի հաշվին թույլ տալ կարելի՞ է, պարոն Մանուկյան։

-Արտաբյուջետային միջոցները ևս պետական միջոցններ են և դրանց միջև ոչ մի տարբերություն չկա։ Նրանք երկուսն էլ մեր հարկերի հաշվին են գոյանում, պարզապես եկամուտնների ձևավորման ուղիներն են տարբեր։ Բյուջեն՝ տարեսկզբին հաստատված միջոցներն են, արտաբյուջեն՝ աշխատակիցների հարկավաքման 10 տոկոսը։ Բայց միևնույնէ, երկուսն էլ պետք է լինեն թափանցիկ ու հաշվետվողական։ Արտաբյուջե թալանողն էլ պետք է պատժվի։

Շռայլությունն ու պերճանքը պետական գնումների համակարգում պետք է բացառվի՝ ցանկացած բյուջեի դեպքում, պետական կարիքների կամայական գնման հիմնավորվածությունը պետք է հայտնվի  վերահսկող մարմինների ուշադրության կենտրոնում, ինչը մենք չենք նկատում։ Այդ նրանք պիտի հարցնեն՝ իրո՞ք այդքան մեծ անհրաժեշտություն էր և այդքան հրատապ էր 2009-ի Ամանորին ՊԵԿ աշխատակիցներին նվիրել լեհական թանկարժեք շոկոլադներ, և ի՞նչն էր խանգարում, որ փոխարենը ձեռք բերվեր տեղական բարձրորակ կոնֆետ։

Պետական  մարմինն իր տեխբնութագրերով  պիտի հիմնավորի կարիքի հրատապությունը և  որակը՝  ինչու՞ հենց լեհական շոկոլադ , որովհետև ՊԵԿ-ի աշխատակիցները օրինակ պիտի թմբլի՞կ լինեն, որ լա՞վ աշխատեն,  լինեն, դրա համար էլ պիտի  հարուստ կալորիականություն ունեցող շոկոլա՞դ ձեռք բերեին, որն ապահովում էր բացառապես  լեհական շոկոլադը, ու ոչ թե, ասենք, տեղական «Գրանդ քենդին»։ Փաստորեն այս պահանջարկից ելնելո՞վ է անհրաժեշտություն առաջացել  ուղիղ մեկ անձից հրատապ կարգով գնում իրականացնել՝ ծախսելով ահռելի գումարներ։

Հաջորդ վարկածը դիտարկենք․ գուցե ինքը՝ ՊԵԿ նախկին ղեկավարը լեհական շոկոլադի ներմուծո՞ղ է և այդ պատճառով է գնումներով նախապատվություն տրվել հենց լեհական կոնֆետին։ Սրանք հարցեր են, որ չպետք է վրիպեին  ներքին աուդիտի, ԱԺ ՎՊ արտաքին աուդիտի, վարչապետի ու նախագահի վերահսկողական ծառայությունների աչքից, էլ չեմ խոսում դատաքննչական մարմիների մասին։

-Իսկ կասկածելի չէ՞ արդյոք մեկ անձից , այն էլ հրատապ  կարգով ուղիղ գնում  իրականացնելու գործընթացը։

– Իհարկե կասկածելի է, կոնկրետ այս դեպքում հարկավոր էր ուսումնասիրել գնումներում շահած միակ ԱՁ-ի հետ ՊԵԿ-ի փոխկապակցվածության հարցը, ում անվամբ է գրանցված նույն «Աֆերոն» ԱՁ-ն ։ Այս գործարքներում կա կոռոպցիա, թե չէ՝  դա պատկան մարմինների ուսումնասիրության դաշտն է։ Նշենք, որ այս շրջապտույտի մեջ մասնակիցները շատ են՝ գնումների աջակցման կենտրոնը, ֆինանսների նախարարությունը և այլն։

-Ի՞նչ է փոխվել  նոր կառավարության օրոք, հակվա՞ծ են ներկայիս նախարարները  պետգնումների գործընթացում իրավիճակ փոխել։

-Միակ բանը, որ կարող եմ ասել, կամքն ու մեծ ցանկությունն է,  որ կա լիովին  էլէկտրոնային գնումների համակարգին աանցնելու համար։  Չնայած պետբյուջեի ծախսերի անարդյունավետությունը այսօր էլ նկատելի է ։ Պարզապես նախկինում  կար մեծ տորրթ՝ շատ բերաններ, հիմա տորթի ծավալն է փոքրացել, պատվիրատուներն ստիպված փոքր բահերով են փորձում ուտել։

Բայց այն, որ պետական բյուջեի միջոցները մսխվել են մինչև 2016-ը՝ դա փաստ է․ պետագան գնումների գործընթացն իրեղեն ապացույցների շարան ունի ՝ ՊԵԿ-ի գնումներով  12․000 դոլարանոց բրենդային ժամացույցներ, ՊԵԿ-ի՝ Դիլիջանում կառուցած ուսումնական կենտրոնը, որ  կառուցվեց ֆինանսական ճգնաժամի ու գոտիները ձգելու  հայտարարությունների շրջանում, իսկ ավելորդ ճոխությունը կառուցվեց բյուջեի հաշվին  ու փաստացի չծառայեց իր նպատակին,  հիշենք նաև դրա համար ձեռքբերված 6 խոտհնձիչները, Ամանորի խնջույքի համար գնված 2 տոննա լեհական շոկոլադը և այլն։

Այդուհանդերձ, Կարեն Կարապետյանի ղեկավարած կառավարությունը տեխնիկական և օրենսդրական ի՞նչ լուծումներ են տվել, որպեսզի բացառվեն կոռուպցիոն ռիսկ պարունակող մեկ անձից ուղիղ գնման դեպքերը։

-Մեկ անձից ուղիղ գնում  կազմակերպելը ողջ աշխարհում համարվում է ամենից ռիսկայինը, բայց նաև առանց դրա  հնարավոր չէ գործել։ Կան դեպքեր, երբ խիստ սպեցիֆիկ է ոլորտը, արտակարգ ու հրատապ դեպքերում՝ ելնելով մի շարք հանգամանքներից, պետք է պետական կառույցն իր ամբողջ գնում իրականացնի ուղիղ մեկ անձից,  դա կարող է վերաբերել բուժտեխնիկային, զենք-զինամթերքին,  ինչ- որ մասշտաբային միջոցառման համար ծառայություների կոմպելքս մատուցման դեպքերին և այլն։   Այսինքն՝ գնման մեթոդի տրամաբանությունն ու հիմնավորվածությունն է անհրաժեշտ դիտարկել, իսկ մեզ մոտ՝ մինչև 2016-ը, վստահորեն կարող եմ ասել, որ  մեկ անձից ուղիղ գնման հիմքով դեպքերի ծավալը խիստ բարձր է եղել՝ քանակային առումով մոտ 60 %, իսկ  գնումների գումարային առումով շուրջ 40% է եղել։

Ես այս թվերի ուսումնասիրության ժամանակ փորձում էի տարանջատել՝  այլընտրանքի բացակայությամբ պայմանավորված  մեկ անձից գնման դեպքերը և այլընտրանքի հնարավորություննների դեպքում մեկ անձի հետ արված պետգնումների գործարքները։ Գազի և էլեկտրաէներգիայի դեպքում ակնհայտ է, որ երկիրն ունի մեկ մատակարար, ուստի մեկ գործըկներ պիտի ունենա, բայց երբ խոսքը գնում մրցակցային շուկայի մասին, ապա մենք էստեղ մեր գործելակերպով անուղղակիորեն ծառայում ենք շուկայում առավել բարձր դիրք ունեցողին, օլիգարխին, խոշոր ֆիրմային։

– Նոր կառավարությունն ուզում է գնումների համակարգում մրցակցություն ապահովել, կհաջողվի՞ կարծում եք։

-Առանց նախկին գործարքների պատժելիության մեխանզիմների հնարավոր չէ ապահովել ազատ մրցակցություն։ Եթե չկա պատժելիություն, եթե չկա գնումների նախկին պայմանագրերն ու հիմնավորումները  վերանայելու կամք, ուրեմն  չկա ցիկլի ամբողջական փաթեթ, որով կերաշխավորվի ազատ մրցակությունը։

Պետական գնումների համակարգով մենք պարբերաբար բերել ենք այն վիճակին, որ շուկայում չլինի մրցակցություն։ Օրինակ՝ «Ֆլեշ» ընկերությունն այնքան է շահել պետական գնումներում, որ իր ներդրումների փոխհատուցումը, կարելի է ասել, լիովին ստացել է և հիմա գրեթե զրոյական ծախս է իր բալանսին։

Ստացվում է, որ հավանական մրցակցի առաջ դրված են լուրջ խոչընդոտներ, ինքը պիտի մրցակցի մի ֆիրմայի հետ, որն ըստ էության այնքան է կերակրվել, դրա հաշվին շուկայում ընդլայնվել, որ առանց լրացուցիչ ծախսերի՝ կմտնի գնումների համարակարգ։ Իսկ շուկայի փոքր լինելը երաշխիք չէ, որ թույլն այս պայքարում տեղ գտնելու համար ներդրումներ անի։ Այիսնքն՝ մրցութին մասնակցելու առումով թղթի վրա ամեն ինչ հստակ է, բայց բովանդակային առումով չկա թույլին շահելու շանս։

-Նույն տրամաբանությամբ պետգնումներում բացառվու՞մ է նաև ՓՄՁ-ի շահելու հնարավորությունը։

Պետության կողմից որևէ գործառույթով ՓՄՁ-ին աջակցելը պիտի օրինաչափ լիներ, բայց այս պարագայում ՓՄՁ-ն չի կարող իր վրա վերցնլ լրացուցիչ ծախսեր, որպեսզի պետգնումներում  հավասարը-հավասարի մրցի խոշոր ընկերության հետ։

ՓՄՁ սուբյեկտները ողջ աշխարհի օրինակով ամենաճկունն են,ու քանի որ  նրանք արագ են գեներացնում լրացուցիչ տեխնիական առաջադրանքները, արագ են նորացվում և ի վիճակի են ապահովել նոր պահանջներ՝ առանց ահռելի ներդրումների և առանց մեծ շուկայի պահանջարկին գնալու, շահում են պետգնումների մոտ 40 տոկոսը։

Այդ պատճառով էլ պետությունը հարյուրավոր երկրներում հենց ՓՄՁ-ի պատվիրատուն է, փորձում է պարբերաբար իջեցված պատվերներով իր տնտեսության ներսում նորարարությունը խրախուսել։ Իսկ մեր պարագայում ՓՄՁ-ն առհասարակ պետութայն հետ համագործակցելու շանսեր չունի։ Միայն 2016-ին ողջ պետական համակարգում ՓՄՁ մասնակցությունը գնումներին եղել է 1.7 տոկոս։ Մինչդեռ պետության հետ համագործակցությունը շատ պատվաբեր է նրանց համար, պետության հովանավորչություն է դա դիտարկվում։

-Օրերս Կառավարությունը չեղարկեց   մինչև 70 մլն ՀՀ դրամ գնումների դեպքում ԵԱՏՄ արտադրության ապրանքների մատակարարման համար 15% չափով գնային նախապատվության մասին որոշումը: Թվում էր փոխարենը 15 տոկոսի առավելությունն այսուհետ կտրվի տեղական արտադրանքին, բայց ոչ, ընդամենը  հայտարարվեց, որ պետգնումներում այլևս հավասար մրցակիցներ են   տեղական, եվրոպական և ԵԱՏՄ արտադրության ապրանքները։ Ճի՞շտ էր հավասարեցումը, և որքանո՞վ էր արդարացի նախապատվություն չտալ տեղական արտադրողին։

-Ես ընդհանրապես կողմ եմ հավասար մոտեցմանը՝ առանց նախապատվություն տալու։ Այս սխալ մոտեցման մասին ես խոսում էի  երկու տարի, բացատրում էի, որ սա կոռուպցիոն ռիսկերի կծիկ է ու ոչ մի կապ չունի հայրենական ապրանքի մրցունակությունն ապահովելու հետ։ Փաստացի երկու տարի պահանջվեց այս  համոզմունքին գալու համար, բայց լավ է, որ վերանայվեց։

ԵՄ կամ ԵԱՏՄ տարբերակմանը դեմ եմ որպես տնտեսագետ, քանի որ էական չէ ապրանքի ծագումը, կարևորն այն է, որ  ձեռքբերման ենթակա ապրանքը լինի քո կարիքին համահունչ։ Օրինակ, ի՞նչ իմաստ ունի գնել վերջին սերնդի համակարգիչ, երբ քո կարիքները սահմանափակ գործողություններ կատարող համակարգիչ են պահանջում, կամ ինչո՞ւ անցած տարի Ֆինանսների նախարարությունն իր աշխատակիցներին 250 հատ պլանշետ բաժանեց, ի՞նչ պարտադիր էր բոլորին բաժանել այդ տեխնիկան, մի գուցե նրանց մի մասն արդեն ուներ պլանշետ։

Այս կոնտեքստում ուզում եմ բացատրել, թե ինչքան ավելորդ շռայլություն է իրեն թույլ տալիս մեր պետական համակարգը։ Մեր պահանջարկն էլ ձևակերպելիս  չպետք է գլխավոր նախապայման լինի ամենաէժան գինը, կարելի է նաև նորարարություն պահանջել՝ ըստ պահանջարկի, տեխնիկական բարձր բնութագիր՝սպասարկման որակ, արագություն, անվտանգություն, բայց դրա համար պետք է ոչ թե գնում՝ ծանոթ մատակարարից, այլ գնում՝ իրական կարիքի բավարարման համար։

Սյուզի Բադոյան

http://www.dialogue.am/lehakan-shokolad/

 

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *