Փորձագետ. Հայաստանում փոքր բիզնեսին թույլ են տվել առանց փաստաթղթերի գործարքները, իսկ մեկ տարի հետո պատին կսեղմեն

 Հայաստանում առայժմ փոքր բիզնեսին թույլ են տվել առանց փաստաթղթերի գործարքները (ընտանեկան բիզնես) կամ լիբերալ պահանջներով (շրջանառության հարկ): Բայց մյուս տարի նրանց պարզապես պատին կսեղմեն: Մայիսի 5-ին՝ Հայաստանի տնտեսական լրագրողների ակումբում կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց  «Փոքր եւ միջին բիզնեսի համագործակցության ասոցիացիա հասարակական կազմակերպության նախագահ Հակոբ Ավագյանը:

2018 թվականից ուժի մեջ կմտնի Հարկային օրենսգիրքը, այդ թվում՝ շահութահարկի մասով: Այն կպահանջեն բոլոր ձեռնարկություններից՝ լինի խոշոր, միջին, թե միկրոբիզնես: «Հիմա փոքր բիզնեսն այս մասին չգիտի եւ վստահ է, որ գործարքների փաստաթղթերը հավաքելու կարիք չկա: Իսկ մյուս տարի հարկայինը նրանց փաստի առաջ կկանգնեցնի եւ նրանց փոխարեն ինքը կհաշվի հարկերը»,- նշեց Ավագյանը:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *