ՓՄՁ համագործակցության ասոցիացիան ամփոփել է աշխատանքները

Փոքր և միջին բիզնեսի համագործակցության ասոցիացիան այսօր տարեկան 3-րդ համագումարն է անցկացրել, ամփոփվել են վերջին երեք տարիների ընթացքում կատարված աշխատանքները, քննարկվել են մի շարք կամզակերպչական հարցեր, փոփոխություններ են կատարվել կանոնադրության մեջ և ընտրել են նոր նախագահ:

Արդեն նախկին նախագահ Հակոբ Ավագյանը հայտնեց, որ նախագահի երկու թեկնածություն է առաջադրված եղել՝ իրենը և ասոցիացիայի խորհդի անդամ Արտակ Մանուկյանինը: Հակոբ Ավագյանը ինքնաբացարկ է արել, և ձայների մեծամասնությամբ ասոցիացիայի նախագահ է ընտրվել Արտակ Մանուկյանը:

Հակոբ Ավագյանը նշեց, որ վերջին երեք տարիների ընթացքում ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի անդամների թիվը 7-ից դարձել է 620:  Աշխատել են օրենսդրական փոփոխությունների ուղղությամբ՝ պայքար են մղել ՓՄՁ-ին ծանր կացությամբ մեջ դրվող օրենսդրական փոփոխությունների դեմ, մշակել և կառավարությանն են ներկայացրել իրավական նորմերի վերաբերյալ առաջարկություններ:

Նա հատկապես կարևորեց երկխոսությունը կառավարության հետ. եթե դադարում է երկխոսությունը կառավարության և բիզնեսի շահերը ներկայացնող կառույցների հետ, բիզնեսի ներկայացուցիչները փողոց են դուրս գալիս, բողոքի ցույցեր կազմակերպում:

Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը  իր ողջույնի խոսքում շնորհակալություն հայտնեց Հակոբ Ավագյանին՝ շուրջ 1,5 տարի հակակոռուպցիոն ծրագրի շրջանակներում համագործակցության համար, և հաջողություն մաղթեց նորընտիր նախագահին: Նա նշեց, որ միասին օրենսդրական առաջարկություններ են մշակվել հարկային և մաքսային, պետական գնումների, ազատ տնտեսական մրցակցության ոլորտներում բարեփոխումներ կատարելու վերաբերյալ:

Այդ առաջարկությունները ներկայացվել են Հակակոռուպցիոն խորհդում, հավանության են արժանացել և կներառվեն Հակակոռուպցիոն ռազմավարության միջոցառումների ծրագրում: Հակոբ Ավագյանը միջոցառման ավարտին շնորհակալագրեր հանձնեց ՓՄՁ ասոցիացիայի զարգացման գործում ներդրում ունեցող անձանց և ՓՄՁ խնդիրների լուսաբանումը կարևորող ԶԼՄ ներկայացուցիչների:


Աղբյուր

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *